• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Հայաստան
  • Լրատվություն
  • Գրադարան
  • Փաստաթղթեր
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • Մտքերի հայկական գագաթնաժողով
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
  • 25
    05, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել գիտական ու ստեղծագործական լավագույն աշխատանքների մրցանակաբաշխությանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում ներկա է գտնվել Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության կողմից հայտարարված գիտական ու ստեղծագործական լավագույն աշխատանքների մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությանը:
  • 23
    05, 2009
    ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Խորվաթիայի Նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Խորվաթիայի Նախագահ Ստյեպան Մեսիչի հրաժեշտի արարողությունը: Մինչ հրաժեշտը երկու երկրների ղեկավարներն ամփոփել են այցի արդյունքները: Այսօր առավոտյան Խորվաթիայի Նախագահը եղել է նաեւ Մատենադարանում, իսկ կեսօրին նրան հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
  • 23
    05, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Հայաստանի դպրոցների շրջանավարտներին Սիրելի՛ շրջանավարտներ, Այս օրը Ձեզ համար տոն է: Դուք ավարտում եք դպրոցն ու բացում ձեր կյանքի նոր էջը: Յուրաքանչյուրիդ կենսագրության մեջ լինելու են այսպիսի բազմաթիվ էջեր` նոր նվաճումների դրվագներով լի: Դուք շատ իղձեր ու ձգտումներ ունեք: Ձեզնից շատերն արդեն ընտրել են իրենց կյանքի ուղին, մյուսներն էլ կանգնած են այդ կարևոր ընտրության առջև: Համոզված եմ, որ ձեզ` այսօրվա շրջանավարտներիդ է վիճակված դառնալու մեր երիտասարդ ժողովրդավարության զարգացման շարժիչ ուժը: Դրա համար պետք է լինեք Հայաստանի...
  • 23
    05, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ԱԻԲԱ աշխարհի առաջնության բացմանը Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 23-ին Երևանի մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել ԱԻԲԱ աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարն ազդարարել է առաջնության բացման մասին եւ բազմահազար մարզասերները բուռն ծափահարություններով ողջունել են Հայաստանի դրոշի մուտքը մարզադահլիճ: Ներկաները հույս են հայտնել, որ բռնցքամարտի համաշխարհային պատանեկան ստուգատեսը կվերածվի բռնցքամարտի հավաքականների ու ակումբների միջև կապեր հաստատելու արդյունավետ և հիանալի միջոցի:
  • 22
    05, 2009
    Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ Խորվաթիայի Հանրապետության Նախագահի համատեղ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` 2009թ. մայիսի 21-ից 23-ը կայացավ Խորվաթիայի Հանրապետության նախագահ Ստյեպան Մեսիչի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն: Փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում պետությունների ղեկավարները քննարկեցին հայ-խորվաթական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև կարծիքներ փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ: Կողմերը կարևորեցին Հայաստանի և Խորվաթիայի...
  • 22
    05, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Խորվաթիայի Նախագահ Ստյեպան Մեսիչը Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Խորվաթիայի Նախագահ Ստյեպան Մեսիչը: ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ստյեպան Մեսիչի առանձնազրույցը: Նշելով, որ սա Խորվաթիայի Նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների հարաբերությունների հետագա խորացմանն ու ընդլայնմանը: "Հայկական կողմը...
1
...
1072
1073
1074
1075
1076
1077
1078
1079
1080
1081
1082
...
1151
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2022 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: