Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
21
08, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Համահայկական 5-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ազատության հրապարակում ներկա է գտնվել Համահայկական 5-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը: Խաղերի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Շնորհավորում եմ բոլորիս այս հիասքանչ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին, բայց վստահ եմ, որ այս սպորտային միջոցառումների ժամանակ պարտվողներ չեն եղել, որովհետև մենք բոլորս հավաքվել ենք քաղաքամայր Երևանում, որպեսզի, իհարկե,...
20
08, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է «Միասին 2011» ֆորումի և «Արի տուն» ծրագրի մասնակիցների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 20-ին «Սևան» ազգային պարկի տարածքում հանդիպել է «Միասին» երիտասարդական շարժման կողմից երրորդ տարին անընդմեջ անցկացվող «Միասին 2011» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցներին: «Միասին 2011» ֆորումի մասնակիցներին միացել էին նաև «Արի տուն» ծրագրի շրջանակում Հայաստանում գտնվող սփյուռքահայ երիտասարդները: Հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է նշել, որ արդեն շուրջ մեկ ամիս տարբեր միջոցառումների շրջանակներում հանդիպումներ է ունենում...
16
08, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայ ոսկերիչների ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ ոսկերիչների ասոցիացիայի (ՀՈԱ) նախագահ Գագիկ Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է Գագիկ Գևորգյանին՝ ՀՈԱ նախագահ ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ ոսկերիչներին միավորող ասոցիացիան իր բազմաթիվ ծրագրերով կնպաստի հայկական ոսկերչական արվեստի հետագա զարգացմանը: Գագիկ Գևորգյանը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է ասոցիացիայի կողմից առաջիկայում իրականացվելիք...
14
08, 2011
Նախագահ Սարգսյանը մասնակցել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Հանրապետության ղեկավարը շրջել է նորաստեղծ կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Սերժ Սարգսյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ ստեղծարար տեխնոլոգիաների այսպիսի կենտրոնի բացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Հանրապետության ղեկավարի խոսքով, հայ երիտասարդների մտավոր ունակությունների բացահայտումը և դրա...
12
08, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում մասնակցել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Գագաթնաժողովին մասնակցել են նաև Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Ռոզա Օթունբաևան և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Հանդիպմանը քննարկվել է ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանն ու...
11
08, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Կիպրոս, այնուհետև՝ Ղազախստան
Այսօր Կիպրոսի Լիմասոլ քաղաքում Սերժ Սարգսյանը կմասնակցի «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկության ավարտի հանդիսությանը: Օգոստոսի 12-ին Նախագահը կմեկնի Ղազախստանի Հանրապետություն` մասնակցելու Աստանայում տեղի ունենալիք ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
1
...
1093
1094
1095
1096
1097
1098
1099
1100
1101
1102
1103
...
1336