Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
16
05, 2011
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել նետաձգության Եվրոպայի պատանիների գավաթի առաջնության բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիրի մարզում ներկա է գտնվել նետաձգության Եվրոպայի պատանիների գավաթի առաջնության հանդիսավոր բացման արարողությանը: Այն տեղի է ունեցել Արշալույս համայնքի ձիասպորտի կենտրոնի մարզադաշտում: Առաջնությանը մասնակցել է 12 երկրից ժամանած 125 մարզիկ:
13
05, 2011
Նախագահ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ժիրայր Դադասյանին, Հարություն Հարությունյանին, Վլադիմիր Օհանյանին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին (լիազորությունների ժամկետը՝ վեց տարի)՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մինչ Հանրապետության ղեկավարի...
13
05, 2011
Նախագահ Սարգսյանն ընդունել է Իրանի նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի փոխնախարար Շեյբանիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի փոխնախարար Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին: Նախագահ Սարգսյանը ողջունել է հերթական այցով Երևանում գտնվող ԻԻՀ նախագահի հատուկ բանագնացին` նշելով, որ հաճախակի հանդիպումները խոսում են հարևան երկու պետությունների միջև գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունների մասին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում...
12
05, 2011
Նախագահ Սարգսյանն ընդունել է Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգապետին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգապետ Ռենցո Տոնդոյի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը նշել է, որ հայ-իտալական բարեկամական հարաբերություններն ավանդական բնույթ ունեն, և պատմությունը շատ լավ հիմք է ստեղծել այդ հարաբերությունները զարգացնելու համար: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Իտալիայի հետ բազմաբնույթ կապերի և համագործակցության խորացմամբ ու չափազանց կարևորում է քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական...
12
05, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Էդվարդ Միրզոյանին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի հետ: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է Էդվարդ Միրզոյանին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ, իր բարեմաղթանքները հղել անվանի կոմպոզիտորին, ում ստեղծած մշակութային փառահեղ ժառանգությամբ տասնամյակներ շարունակ հայ ժողովուրդը Հայաստանում և հանրապետության սահմաններից դուրս հիացել ու հպարտացել է:
11
05, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆթիմիուին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուին: Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ տարբեր կառույցների, այդ թվում Խորհրդարանական վեհաժողովի հետ Հայաստանի համագործակցությունը` ընդգծելով հատկապես ժողովրդավարական բարեփոխումների, անվտանգության, մամուլի ազատության, ոստիկանության համակարգի բարեփոխումների և մի շարք այլ ուղղություններով համատեղ աշխատանքը: Հանրապետության ղեկավարի խոսքով, Խորհրդարանական վեհաժողովը լավ հարթակ է ԵԱՀԿ մասնակից երկրների...
1
...
1111
1112
1113
1114
1115
1116
1117
1118
1119
1120
1121
...
1336