Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
16
02, 2011
Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի հետ: Նախագահը կարևորել է ցանկացած մակարդակով երկկողմ հանդիպումները, նշելով, որ դրանք լավ հնարավորություններ են ստեղծում հարաբերությունների զարգացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար: Հանրապետության ղեկավարի խոսքով, հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են, կա դրական միտում, սակայն առևտրաշրջանառության ծավալները, առկա ներուժի համեմատ, դեռևս բավարար համարել չի...
15
02, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Օմանի Սուլթանության նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Օմանի Սուլթանության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Աուադ Աբդ ալ-Ռահման ալ Հասանը (նստավայրը` Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկու երկրների ու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերություններն ավելի կամրապնդվեն և կզարգանան: Այդ ամենի համար, ըստ Հանրապետության ղեկավարի, լավ նախադրյալներ և պատմականորեն ձևավորված ամուր հիմք կա:...
14
02, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ-պետքարտուղար Գրիգորի Կարասինի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ-պետքարտուղար Գրիգորի Կարասինի հետ, ով Երևան է ժամանել միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերության շրջանակներում իրականացվող համագործակցությանը: Անդրադարձ է եղել նաև երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը վերաբերող հարցերի:
12
02, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Բարգավաճ Հայաստան կուսակցության 5-րդ համագումարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել Բարգավաճ Հայաստան կուսակցության 5-րդ համագումարին:
11
02, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «ART EXPO-2011» արվեստների ցուցահանդեսի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի նկարիչների միությունում ներկա է գտնվել ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և «Էքսպոմեդիա» կենտրոնի կողմից արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացվող «ART EXPO-2011» արվեստների ցուցահանդեսի բացմանը: Հանրապետության ղեկավարը շրջել է արվեստի տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ հինգ տասնյակ պետական և հասարակական մշակութային կազմակերպությունների` թանգարանների, ցուցասրահների, թատերական, համերգային կազմակերպությունների, փառատոնների տաղավարներում, ծանոթացել...
11
02, 2011
Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Երևան ժամանած Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ: Ուկրաինայի արտգործնախարարը Նախագահ Սարգսյանին ներկայացրել է այցի շրջանակներում հայ գործընկերոջ հետ ունեցած հանդիպման և տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ուղղված բանակցությունների արդյունքները` դրանք համարելով բազմաբնույթ և արդյունավետ: «Մենք հուսով ենք, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև երկխոսությունը կզարգանա...
1
...
1121
1122
1123
1124
1125
1126
1127
1128
1129
1130
1131
...
1325