Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
15
10, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի եւ Վայոց ձորի մարզեր
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կապանում մասնակցել է Սյունիքի մարզի երիտասարդ ընտանիքների համար նախատեսված շենքի հիմնարկեքի արարողությանը: Մարզի երիտասարդ ընտանիքների համար Կապան քաղաքում բազմաֆունկցիոնալ շենքային համալիրը կառուցվում է “Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը” բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում` ՀՀ Նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ...
14
10, 2010
Խորհրդակցություն` Շիրակի եւ Լոռու մարզերում իրականացվող կառուցապատման աշխատանքների վերաբերյալ
Այսօր Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Շիրակի եւ Լոռու մարզերում պետական միջոցներով իրականացվող կառուցապատման աշխատանքների եւ մեկ շաբաթ առաջ Գյումրիում տեղի ունեցած նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության նախարարը, ՀՀ գլխավոր ճարտարապետը, Շիրակի եւ Լոռու մարզպետները, Գյումրիի քաղաքապետը, շինարարությունն իրականացնող “Գլենդել Հիլզ” ՓԲԸ-ի...
14
10, 2010
Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Օգտվելով առիթից` Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ և հաջողություն մաղթել Ռուսաստանի տնտեսության վերելքի ուղղությամբ կատարվող լայնամասշտաբ ձեռնարկումներում` համոզմունք հայտնելով, որ բարեկամ Ռուսաստանի տնտեսական հզորացումը նաեւ զարգացման լուրջ ազդակ է Հայաստանի տնտեսության համար: Հայաստանի Նախագահը եւ...
12
10, 2010
Տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սլովենիայի Նախագահի հրաժեշտի արարողությունը
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Սլովենիայի Հանրապետության Նախագահ Դանիլո Թյիրկի հրաժեշտի արարողությունը: Մինչ հրաժեշտը, երկու երկրների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել` ամփոփելով այցի արդյունքները: Այնուհետեւ Նախագահ Թյիրկը եւ նրա գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ հանդիպում են ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, այցելել` Գանձարան եւ Մայր Տաճար:...
12
10, 2010
Հայ օգնության միության 100-ամյա հոբելյանի առթիվ Նախագահ Սարգսյանն ընդունել է ՀՕՄ-ի անդամներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ օգնության միության 100-ամյա հոբելյանի առթիվ աշխարհի 26 երկրից Հայաստան ժամանած կանանց բարեսիրական կազմակերպության` ՀՕՄ-ի անդամներին: Ողջունելով հյուրերին եւ շնորհավորելով նրանց` Հայ օգնության միության հիմնադրման 100-ամյակի առթիվ, Հանրապետության ղեկավարը նշել է, որ հարյուր տարի առաջ կանանց հասարակական, բարեսիրական կազմակերպություն ստեղծելու գաղափարը պետք է որ շատ ռոմանտիկ և անիրագործելի թվար: Իսկ դրա հաջողության գաղտնիքը, Նախագահի համոզմամբ,...
11
10, 2010
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սլովենիայի Նախագահ Դանիլո Թյիրկը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 10-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սլովենիայի Հանրապետության Նախագահ Դանիլո Թյիրկը, տիկնոջ` Բարբարա Միկլիչ Թյիրկի հետ: Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դանիլո Թյիրկի առանձնազրույցն ու նախագահների մասնակցությամբ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով հյուրին` Սերժ Սարգսյանը հույս...
1
...
1158
1159
1160
1161
1162
1163
1164
1165
1166
1167
1168
...
1337