• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 04
    11, 2010
    Նախագահ Սարգսյանն ընդունել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարար շեյխուհի Լուբնա ալ Քասիմիին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին առևտրի նախարար շեյխուհի Լուբնա ալ Քասիմիին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-ԱՄԷ առաջին գործարար համաժողովին մասնակցելու նպատակով: Նախագահը կարևորել է գործարար համաժողովի անցկացումը և ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հերթական այցը Հայաստան` հանդիպումների պարբերականությունը և Էմիրություններից շուրջ հինգ տասնյակ գործարարների մասնակցությունը առաջին համաժողովին համարելով արդյունավետ փոխգործակցության խոստումնալից...
  • 03
    11, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելել է հիմնովին վերակառուցված և արդիականացված Այրում-Ջիլիզա մաքսատուն և Այրում կայարանի վարչական շենք: Նախագահը ծանոթացել է մաքսատան նոր աշխատանքային պայմաններին, որոնք թույլ են տալիս մաքսային ընթացակարգերն իրականացնել ժամանակակից չափանիշներին համապատասխան սպասարկման բարձր մակարդակով, ինչպես նաև մաքսային հսկողության կազմակերպումը դարձնել ավելի արդյունավետ: Շրջայցի ժամանակ Սերժ Սարգսյանին...
  • 03
    11, 2010
    Խորհրդակցություն Բագրատաշենում Այսօր Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը Բագրատաշենում խորհրդակցություն է անցկացրել, որտեղ պետական սահմանի անցակետերի արդիականացման խնդրից բացի, անդրադարձել է հարկային և մաքսային ծառայություններում տեղի ունեցող բարեփոխումներին և առկա խնդիրներին: Նախագահը նաև իր դիտարկումներն է ներկայացրել հարկային մուտքերի ապահովման հետ կապված, լսել ընթացիկ տարվա անցած տասն ամիսների հարկահավաքման կատարողականի մասին ՊԵԿ նախագահի հաշվետվությունը և մի շարք հանձնարարություններ...
  • 02
    11, 2010
    Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանը Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քլեբըրն Սլոանը (նստավայրը` Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական աշխատանքն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը և դեսպան Սլոանը երկուստեք ընդգծել են Հայաստանի և Կանադայի միջև առևտրատնտեսական, մշակութային, տեղական ինքնակառավարման և այլ ոլորտներում համագործակցության ներուժն ամբողջությամբ օգտագործելու...
  • 30
    10, 2010
    Նախագահ Սարգսյանն ընդունել է «McKinsey & Company» ընկերության համընդհանուր գլխավոր տնօրեն Դոմինիկ Բարտոնին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «McKinsey & Company» ընկերության համընդհանուր գլխավոր տնօրեն Դոմինիկ Բարտոնին, ով մեր երկրում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից կազմակերպված երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով: Նախագահը հույս է հայտնել, որ համաշխարհային տնտեսության մեջ իր մասնագիտական գործունեությամբ մեծ համբավ վայելող ընկերության ներկայացուցչի մասնակցությունը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համաժողովին, չափազանց օգտակար կլինի ինչպես հիմնադրամի...
  • 29
    10, 2010
    Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանը Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեյրոմը: Նախագահը շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ հայ-իսրայելական հարաբերությունները նրա պաշտոնավարման ընթացքում առավել կամրապնդվեն ու կզարգանան: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ պատմական խորը արմատներ և ճակատագրի բերումով բազում ընդհանրություններ ունեցող երկու հինավուրց ժողովուրդները պարտավոր են սերտ հարաբերություններ և ակտիվ...
1
...
1158
1159
1160
1161
1162
1163
1164
1165
1166
1167
1168
...
1342
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: