Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
29
05, 2009
Տեղի է ունեցել նորանշանակ դատավորի երդման արարողությունը
Նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 27-ի հրամանագրով Կարեն Ավետիսյանը նշանակվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Այսօր Արդարադատության խորհրդի նիստում Հանրապետության նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել նորանշանակ դատավորի երդման արարողությունը: Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը, նա ժողովրդի առջեւ երդվել է "դատավորի պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, լինել...
28
05, 2009
Մեկնարկում է "Արմենիա" առագաստանավի շուրջերկրյա նավարկությունը
Մայիսի 28-ին իսպանական Վալենսիա քաղաքից մեկնարկում է "Արմենիա" առագաստանավի շուրջերկրյա նավարկությունը` հայկական աշխարհաշուրջը Սփյուռքի ճանապարհներով: Շուրջ մեկ տարի տեւող ճամփորդության ընթացքում "Արմենիա" առագաստանավը խարիսխ կգցի հինգ մայրցամաքներում, կանցնի երեք օվկիանոսների ջրերով` Ատլանտյան, Խաղաղ եւ Հնդկական, կլինի բոլոր այն վայրերում, որտեղ կա հայկական համայնք: Մեկնելուց առաջ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է առագաստանավի անձնակազմի անդամներին: Նշելով, որ այսօր շատերը կարող են...
28
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սարդարապատի հուշահամալիր, մասնակցել Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ պսակադրությունից հետո տեղի է ունեցել ժողովրդական տոնախմբություն եւ համերգ:
28
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանները լրագրողների հարցերին
Սարդարապատ Պարո՛ն Նախագահ, Հանրապետության տոնի առթիվ մեր ժողովրդին ուղղած Ձեր ուղերձն առանձնանում էր հասարակության միասնականության ապահովման նոր էջ բացելու կոչով, հորդորով: Այս համատեքստում, պատրաստվում եք արդյո՞ք օգտվել համաներման շնորհման Ձեր սահմանադրական իրավունքից: Նախագահ Սարգսյան- Վերջին անգամ մեր հանրապետությունում համաներում կիրառվել է 2006 թվականին: Եթե այս 3 տարիների ընթացքում հասարակության մեջ հասունացել է նոր համաներում հայտարարելու եւ կիրառելու գաղափար,...
27
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բենինի նորանշանակ դեսպան Այի Վիսինտո դ‘Ալմեիդան
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բենինի նորանշանակ դեսպան Այի Վիսինտո դ‘Ալմեիդան (նստավայրը` Մոսկվա): Շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բենինի առաջին դեսպանի հավատարմագրումը Հայաստանում կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Բենինի փոխգործակցությունը միջազգային տարբեր կառույցների շրջանակում:
27
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Յարոսլավլի մարզի նահանգապետ Սերգեյ Վախրուկովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Յարոսլավլի մարզի նահանգապետ Սերգեյ Վախրուկովին: Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` 2008թ. հոկտեմբերին Հայաստան պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի եւ Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլի մարզի Կառավարության միջեւ ստորագրվել է առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային ոլորտներում համագործացության մասին համաձայնագիր: Գոհունակությամբ փաստելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ամենատարբեր ոլորտներում...
1
...
1203
1204
1205
1206
1207
1208
1209
1210
1211
1212
1213
...
1283