Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
18
03, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՎԶԵԲ նախագահ Թոմաս Միրովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Թոմաս Միրովի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել մեր երկրում ՎԶԵԲ-ի գործունեությունը, տնտեսության մեջ կատարած ներդրումները` նշելով, որ Հայաստանը դրանց շնորհիվ կարողացել է լուծել զարգացման խնդիրներ: "Այս տարիների ընթացքում բանկի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է ընձեռել օտարերկրյա ներդրողների մոտ որոշակի վստահություն ձեւավորել մեր երկրի ու...
18
03, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով բարձրաստիճան հյուրերին` Նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի առթիվ եւ նշել, որ Հայաստանը հետաքրքրված է Սլովակիայի հետ փոխգործակցության հետագա խորացմամբ: Սերժ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների միջեւ չկան խնդիրներ, ինչն արդեն իսկ լավ հիմք է համագործակցության զարգացման...
17
03, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին սրբություն Կիրիլին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին սրբություն Կիրիլին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Ողջունելով Ռուս Ուղղափառ Եկեղեցու առաջնորդի այցը Հայաստան` Նախագահ Սարգսյանն ասել է. "Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, վստահելի գործընկերը, եւ մեր հարաբերությունները զարգանում են համապատասխանաբար. շարունակվում է բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, կանոնավոր քննարկում ենք հարցեր, որոնք վերաբերում են...
17
03, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված գոհաբանական աղոթքին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան ներկա է գտնվել Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի կողմից մատուցված գոհաբանական աղոթքին:
16
03, 2010
Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՉԺՀ նորանշանակ դեսպան Թիան Չանչունը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Թիան Չանչունը: Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ` Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է Չինաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացմամբ: Նախագահի խոսքով` "վերջին շրջանում տնտեսության ոլորտում ձեռնարկված լուրջ քայլերի շնորհիվ` առեւտրաշրջանառության ցուցանիշներով Չինաստանն այսօր մեր երկրի երկրորդ տնտեսական գործընկերն է":...
13
03, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
Այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում զորակոչի նախապատրաստման եւ անցկացման հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել այս առնչությամբ նախկինում տրված հանձնարարականների կատարմանն, ինչպես նաեւ համապատասխան գերատեսչություններին նոր հանձնարարականներ են տրվել զորակոչիկների հաշվառման, կցագրման ու բուժզննման կանոնակարգերը հստակեցնելու վերաբերյալ: Նիստում հավանության է...
1
...
1211
1212
1213
1214
1215
1216
1217
1218
1219
1220
1221
...
1349