Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
09
03, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-11-ը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք: Մարտի 10-ին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին Ելիսեյան պալատում կհյուրընկալի Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզին: Երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ֆրանսիական...
09
03, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա: ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր սա Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցն է բարեկամ Ֆրանսիայի Հանրապետություն: Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք: Պաշտոնական այցելության առաջին օրը /մարտի 9-ին/ Նախագահ...
06
03, 2010
Կենսաթոշակային համակարգի բարեփոխումներն են քննարկվել Նախագահ Սարգսյանի անցկացրած խորհրդակցության ընթացքում
Կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումներին վերաբերող խնդիրներ են քննարկվել Նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են շահագրգիռ բոլոր կառույցների ղեկավարները: Նախագահ Սարգսյանն ասել է, որ խորհրդային տարիներից ժառանգած այս համակարգն այսօր ակնհայտորեն չի բավարարում եւ համապատասխանում ժամանակի պահանջներին, հետեւաբար վերափոխումների անհրաժեշտությունն այս ոլորտում արդիական է: ՀՀ սոցիալական ապահովության նախարարի...
06
03, 2010
Նախագահ Սարգսյանն ընդունել է սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր /մարտի 6-ին/ ընդունել է սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցային: Անվանի կինոռեժիսորը Հայաստանում առաջին անգամ է: Երևանում երեկ /մարտի 5-ին/ կայացել է նրա ղեկավարած “The No Smoking Orchestra” խմբի համերգը: “Հաճույք է Ձեզ հյուրընկալել հայկական հողում: Ձեր այցելությունը նշանակալի իրադարձություն է մեր երկրի համար: Մեր ժողովուրդները պատմական ճակատագրով պայմանավորված շատ ընդհանրություններ ունեն, եւ Ձեր արվեստն ու երաժշտությունը հոգեհարազատ են...
03
03, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ եւ ասել, որ Հայաստանը հետաքրքրված է Լեհաստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների զարգացմամբ: Նշելով, որ Եվրամիության հետ համագործակցությունը մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթ նպատակներից է, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ եւս ակնկալում է ակտիվ...
03
03, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է եգիպտական “ԱՐՏՈԿ” խմբի նախագահ Մոհամմեդ Շաֆիկ Գաբրին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է եգիպտական “ԱՐՏՈԿ” խմբի նախագահ Մոհամմեդ Շաֆիկ Գաբրին: Խումբը հայտնի է Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Ամերիկայում և Ասիայի զարգացող շուկաներում իր բազմապրոֆիլ ներդրումային ծրագրերով: Հանդիպման ընթացքում քննարկվել են “ԱՐՏՈԿ”-ի` հայաստանյան տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրեր իրականացնելու նախաձեռնությանը վերաբերող հարցեր: Մոհամմեդ Շաֆիկ Գաբրին հայաստանյան շուկան օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսանկյունից համարել է գրավիչ: Նա...
1
...
1217
1218
1219
1220
1221
1222
1223
1224
1225
1226
1227
...
1353