Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
27
11, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը Մինսկում մասնակցել է ԵվրԱզԷՍ-ի խորհրդի աշխատանքներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցել է Եվրասիական տնտեսական համագործակցության միջպետական խորհրդի աշխատանքներին: Հայաստանն այդ կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ: Միջպետական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել են նաեւ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահները: Պետությունների ղեկավարները բանակցություններ են վարել նախ նեղ, ապա` ընդլայնված կազմով: Նիստի օրակարգում ներառված են եղել շուրջ երկու տասնյակ...
26
11, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Մինսկ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Մինսկ` մասնակցելու Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստի աշխատանքներին: Այս կազմակերպությունում Հայաստանի Հանրապետությունն ունի դիտորդի կարգավիճակ: Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
25
11, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանին: Էռնեկյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է տնտեսության տարբեր ոլորտներում կատարված ներդրումային ծրագրերի ընթացքի ու ապագա անելիքների մասին: Էդուարդո Էռնեկյանն ուրախությամբ ընդգծել է, որ գլոբալ ճգնաժամի հարուցած դժվարությունները որեւէ անդրադարձ չեն ունեցել Հայաստանի տնտեսության հետ կապված իր ծրագրերի վրա եւ բոլոր նախաձեռնություններն իրականացման ընթացքի մեջ են: Սերժ Սարգսյանը կարեւորել է...
24
11, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության /ՀԱՊԿ/ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Ողջունելով հյուրին` Նախագահ Սարգսյանն ասել է, որ այս հանդիպումն առաջինն է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը փոխանցելուց եւ նոր ժամանակահատվածով գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժայի նշանակվելուց հետո: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել համատեղ լավ աշխատանքի համար եւ ասել. "Ցանկանում եմ իմ գոհունակությունն արտահայտել ՀԱՊԿ...
23
11, 2009
Մյունխենում կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը
Մյունխենում նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում մյունխենյան հանդիպումը վեցերորդն էր այս տարվա ընթացքում: Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը մեկնարկել է ընդլայնված ձեւաչափով` երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի...
20
11, 2009
Մյունխենում կկայանա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի շրջանակում` նոյեմբերի 22-ին Մյունխենում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Մյունխենյան հանդիպումը երկու երկրների նախագահների միջեւ այս տարվա ընթացքում թվով վեցերորդ հանդիպումն է:
1
...
1222
1223
1224
1225
1226
1227
1228
1229
1230
1231
1232
...
1342