Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
29
09, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Նախագահ Միշել Սուլեյմանի հետ
Հոկտեմբերի 1-ից մեկնարկող համահայկական ուղեւորությանն ընդառաջ, Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Նախագահ Միշել Սուլեյմանի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Լիբանանի Նախագահը մեկ անգամ եւս ընդգծել է Լիբանանի ժողովրդի առանձնահատուկ համակրանքը հայ ժողովրդի հանդեպ: Սերժ Սարգսյանն ու Միշել Սուլեյմանը բարձր են գնահատել երկու երկրների միջեւ առկա բարեկամական սերտ հարաբերությունները` ընդգծելով լիբանանահայ համայնքի ծանրակշիռ ներդրումը հայ-լիբանանյան բարեկամության զարգացման գործում:...
29
09, 2009
Նախագահ Սարգսյանն ընդունել է ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա մրցանակակիրներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա մրցանակների արժանացած 30 ուսանողներին եւ աշակերտներին: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է մրցանակակիրներին եւ մաղթել նորանոր հաջողություններ: Երկրի ղեկավարը կարեւորել է "Սինոփսիս Արմենիա" ընկերության նախաձեռնած եւ արդեն ավանդական դարձած այս մրցանակաբաշխությունը` նշելով, որ այն եւս մեկ հնարավորություն է` բացահայտելու եւ զարգացնելու շնորհաշատ երիտասարդների կարողությունները: "Երբ մենք ասում ենք, որ...
29
09, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել տրանսպորտային անվտանգության, մասնավորապես` տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման եւ սպասարկման գործընթացներում առկա խնդիրների վերաբերյալ:
28
09, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է մեծանուն ռուս դերասան Վալենտին Գաֆտին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է մեծանուն ռուս դերասան Վալենտին Գաֆտին: Սեպտեմբերի 26-ին Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել տաղանդավոր դերասանի ստեղծագործական երեկոն, որն անցել է մեծ հաջողությամբ: Նախագահն ասել է, որ "դա պատահականություն չէ, քանի որ Հայաստանում լավ գիտեն, սիրում ու գնահատում են ռուս մշակույթի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկի` արտիստ Վալենտին Գաֆտի կերպարը": Ընդգծելով հայ եւ ռուս ժողովուրդների հոգեւոր ամուր կապը`...
26
09, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, անվանի երգչուհի Ալլա Պուգաչովային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, անվանի երգչուհի Ալլա Պուգաչովային: Ողջունելով լեգենդար երգչուհուն` Նախագահ Սարգսյանն ասել է. "Ուրախ եմ, որ Դուք Հայաստանում եք: Այստեղ Ձեզ սպասում էին հարյուր հազարավոր երկրպագուներ: Նրանց մի մասը երեկ /սեպտեմբերի 25-ին/ հնարավորություն ունեցավ ներկա գտնվել Ձեր համերգին եւ մեծ բավականություն ստանալ": Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ալլա Պուգաչովայի ավանդը մի ամբողջ սերնդի` այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության...
26
09, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Երեւանի ջերմաէլեկտրակայան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երեւանի ջերմաէլեկտրակայան եւ ծանոթացել ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության ընթացքին: Նոր էներգաբլոկի շինարարությունը սկսվել է 2008թ. հուլիսի 30-ին եւ նախատեսվում է ավարտել 2010թվականի ապրիլին: Էներգաբլոկի շահագործումը հնարավորություն կտա բարձրացնել Հայաստանի էներգահամակարգի հուսալիությունը, օպտիմալացնել էլեկտրաէներգիայի փոխհոսքերը, ինչի շնորհիվ կկրճատվի Էլեկտրաէներգիայի կորուստը էլցանցերում:
1
...
1215
1216
1217
1218
1219
1220
1221
1222
1223
1224
1225
...
1321