• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 20
    05, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Օրենբուրգի մարզի ղեկավար Ալեքսեյ Չեռնիշեւին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Օրենբուրգի մարզի ղեկավար Ալեքսեյ Չեռնիշեւին: Հանրապետության Նախագահը ջերմությամբ է հիշել 2009 թվականի օգոստոսին Օրենբուրգի մարզ կատարած իր այցը: Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս երախտագիտություն է հայտնել Օրենբուրգում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ դրսեւորվող վերաբերմունքի համար եւ նշել. "Օրենբուրգի մարզում ազգամիջյան շփումների մշակույթը կարող է արժանի օրինակ ծառայել": Ալեքսեյ Չեռնիշեւն իր գոհունակությունն է հայտնել Հայաստան այցելելու եւ ՀՀ...
  • 19
    05, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լյուիսին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լյուիսին եւ ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսին: Ողջունելով ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին` Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. "Ուրախ եմ Ձեզ կրկին տեսնել Հայաստանում: Տեղյակ եմ, որ կառավարության եւ կենտրոնական բանկի հետ արդյունավետ ու բովանդակալից քննարկումներ եք ունեցել: Գիտեմ, որ քննարկումներն արդեն ավարտվել են, եւ Ձեր առաքելության հետ մեր կառավարությունը...
  • 18
    05, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Բելառուսի ԳԱԱ նախագահության նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին: Մայիսի 17-ին Հայաստանի ու Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիաների միջեւ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Ողջունելով հյուրին` Նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ-բելառուսական գիտական կապերը լուրջ պատմություն ունեն. "Գիտական ոլորտում մեր երկու երկրների գիտությունների ակադեմիաների դեռեւս խորհրդային տարիներին հաջող համագործակցության մասին հիշում...
  • 18
    05, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԵԱՀԿ-ի դերակատարությունը մեր տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատման գործում: Սերժ Սարգսյանը նաեւ ընդգծել է ԵԱՀԿ-ի տարբեր կառույցների գործունեության կարեւորությունը մեր երկրում ժողովրդավարության հետագա ամրապնդման, օրենքի գերակայության հաստատման, ընտրական գործընթացների կատարելագործման եւ մարդու հիմնարար...
  • 17
    05, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության վարչապետին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերին: Ողջունելով հյուրին` Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այս այցելությունը նոր լիցք կհաղորդի հայ-չեխական համագործակցությանը թե երկկողմ եւ թե բազմակողմ ձեւաչափերում: ՀՀ Նախագահն ասել է, որ Հայաստանը մեծապես շահագրգիռ է` խորացնելու հարաբերությունները Չեխիայի հետ` հավելելով, որ երկկողմ տնտեսական հարաբերություններում առկա է չիրացված մեծ ներուժ: Յան Ֆիշերն ասել է, որ Չեխիան կարեւորում է Հարավային...
  • 15
    05, 2010
    «Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակում Նախագահ Սարգսյանն այցելել է Երեւանի «Կալենց» թանգարան «Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 15-ին այցելել է Երեւանի «Կալենց» թանգարան, որը բացվել է այս տարվա ապրիլի 27-ին: Այն ստեղծվել է Հարություն եւ Արմինե Կալենցների տուն-արվեստանոցի հիման վրա: Թանգարանում պահվում են Հարություն եւ Արմինե Կալենցների 1000-ից ավելի աշխատանքներ, որոնցից ցուցասրահներում առայժմ ներկայացված են 300-ը: Նախագահ Սարգսյանը շրջել է ցուցասրահներում, դիտել ներկայացված աշխատանքները, ծանոթացել «Կալենց» թանգարանի ղեկավարության հետագա...
1
...
1202
1203
1204
1205
1206
1207
1208
1209
1210
1211
1212
...
1351
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: