Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
27
01, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը Հայկական բանակի օրվա կապակցությամբ պարգեւատրել է մի խումբ զինծառայողների
Բանակի օրվա կապակցությամբ, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության եւ անձնվիրության համար Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության շքանշանով ու մեդալներով:
27
01, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ
Սիրելի´ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Այսօր մենք նշում ենք մեր անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկի` Հայկական բանակի տոնը: Տասնյոթ տարի առաջ, երբ հարցականի տակ էր մեր անկախությունը, բանակի ստեղծումը դարձավ օրվա ամենաանհետաձգելի հրամայականը: Հայկական բանակը ձեւավորվեց ու թրծվեց պատերազմի բովում` գոյության առաջին իսկ օրերից դրսեւորելով իր լավագույն որակները` անմնացորդ նվիրումը հայրենիքին, անկոտրում մարտական կամքն ու հաղթանակի ոգին: Այդ ամենի շնորհիվ...
27
01, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Բանակի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը
Նախագահ Սերժ Սարգսյանը Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում մասնակցել է Բանակի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը:
26
01, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա
Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակում, նույն օրը Ցյուրիխում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Նախագահների բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Ցյուրիխյան հանդիպումը երրորդն է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև: Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում...
26
01, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի համաժողովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի տարեկան ընտրական համաժողովին: Համաժողովում ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Հանրապետության Նախագահը պարգեւներ է հանձնել մի խումբ վետերանների` շախմատի զարգացման գործում ներդրած ավանդի համար: Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է նաեւ շախմատի Հայաստանի առաջնության հաղթողներին:
24
01, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ներում շնորհելու մասին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել 2008թ. մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու, ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, տեղափոխելու, կրելու, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար 2-3 տարի դատապարտված տասնվեց անձանց` Մկրտիչ Արմենակյանին, Գրիգոր Բարսեղյանին, Ռաֆայել Գալյանին, Վարդան Գասպարյանին, Աշոտ Գյուրջյանին, Աղվան Գրիգորյանին, Արմեն Գրիգորյանին, Էդիկ Գրիգորյանին,...
1
...
1273
1274
1275
1276
1277
1278
1279
1280
1281
1282
1283
...
1326