• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 07
    02, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենում ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մյունխենյան իր կեցավայրում փետրվարի 7-ին ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանին: Տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ: Ալի Բաբաջանը Հայաստանի Հանրապետության Նախագահին այցելել է Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլի հանձնարարությամբ:
  • 06
    02, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնություն Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնություն` Անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան 45-րդ համաժողովին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ:
  • 05
    02, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն ՀՀ Ոստիկանության պետի տեղակալի սպանության առնչությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գեւորգ Մհերյանի սպանության առնչությամբ: Անդրադառնալով տեղի ունեցած ոճրագործությանը, Հանրապետության Նախագահը նշել է, որ Մոսկվայից անընդհատ կապի մեջ է եղել խորհրդակցության մասնակիցների հետ եւ տեղյակ է դեպքի քննության ընթացքին: Նախագահ Սարգսյանը պահանջել է առավել մանրամասն հաշվետվություն ներկայացնել այս պահի դրությամբ հանցագործության բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների,...
  • 04
    02, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Կոլեկտիվ անվտանգության խորհրդի եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի` վաղը կայանալիք արտահերթ նիստերին: Հայաստանի Հանրապետությունը նախագահում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում եւ դիտորդի կարգավիճակ ունի Եվրասիական տնտեսական ընկերակցությունում: Հանրապետության Նախագահի...
  • 04
    02, 2009
    Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ Կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստը Մոսկվայում այսօր տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայամանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է Կազմակերպությունում նախագահող երկրի` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀԱՊԿ պետությունների ղեկավարների նեղ կազմով բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների մասնակցությամբ: Դեկտեմբերին Ղազախստանում` Բորովոյում տեղի ունեցած...
  • 04
    02, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵվրԱզԷՍ միջպետական խորհրդի արտահերթ նիստի աշխատանքներին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի արտահերթ նիստի աշխատանքներին: Բանակցությունները ընթացել են պետությունների ղեկավարների մակարդակով, ապա շարունակվել ընդլայնված կազմով: Հայաստանի Հանրապետությունն այդ կառույցում ունի դիտորդի կարգավիճակ: ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստում քննարկվել եւ անդամ պետությունների...
1
...
1281
1282
1283
1284
1285
1286
1287
1288
1289
1290
1291
...
1336
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: