Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
23
03, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Դեսպան Ջոն Գալագերը շնորհավորել է նախագահ Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
23
03, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեին: Նախագահ Խաչատուրյանը ջերմությամբ է խոսել հայ-վրացական բազմադարյա կապերի ու բարիդրացիական հարաբերությունների մասին՝ ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության հետագա զարգացման կարևորությունը: Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու...
23
03, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին: Ողջունելով դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Նոուրուզի՝ իրանական Ամանորի առթիվ և ի դեմս դեսպանի՝ Իրանի ժողովրդին հղել իր լավագույն բարեմաղթանքները: Հանրապետության նախագահը և Իրանի դեսպանը երկուստեք կարևորել են բազմադարյա պատմության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունների...
23
03, 2022
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նոնա Գալստյանի և վարչական դատարանի դատավոր Անի Չիլինգարյանի երդման արարողությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին՝ հաջողություններ մաղթելով պատասխանատու գործում:
23
03, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանին: Մխիթար Հայրապետյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել հիմնադրամի ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կրթության, գիտության և նոր տեխնոլոգիաների ոլորտներում հիմնադրամի ծավալած գործունեությանը: Երկուստեք կարևորվել է հիմնադրամի ծրագրերում Սփյուռքի մեր հայրենակիցների ներգրավումը: Նախագահ...
22
03, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ: Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ համատեղ աշխատելու, երկկողմ հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա օրակարգին: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային...
1
...
165
166
167
168
169
170
171
172
173
174
175
...
1293