• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 28
    09, 2022
    Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Հովհաննիսյանի , վարչական դատարանի դատավոր Լիլիթ Սադոյանի երդմնակալության արարողությունը: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:  
  • 23
    09, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով խորհրդարանականներին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Բելգիան առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի Հայաստանի համար: «Մեր 30 տարվա դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, մենք անընդհատ սերտացրել ենք մեր հարաբերությունները և, ըստ էության, իմ հանձնառությունը, կառավարության...
  • 23
    09, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամներին Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամներին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամներին՝ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ: Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել ՍԴՀԿ դերն ու ներգրավվածությունը համազգային նշանակություն ունեցող գործընթացներում: «Ուժը մենք ենք, դուք եք՝ մենք բոլորս միասին, բոլոր նրանք են, ովքեր մտահոգ են մեր պետության ապագայով»,- նշել է նախագահը:...
  • 22
    09, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպանը Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և համոզմունք հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-իսպանական հարաբերությունները կշարունակեն արձանագրել զարգացման դրական դինամիկա: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-իսպանական հարաբերությունների ներկա օրակարգի, ինչպես նաև...
  • 21
    09, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակի կապակցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին:
  • 20
    09, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորության պաշտոնական արարողությանը Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորության պաշտոնական արարողությանը Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորության պաշտոնական արարողությանը: Նախագահ Խաչատուրյանը մասնակցել է Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի հրաժեշտի արարողությանը, գրառում կատարել Լանկաստերի պալատում բացված սգո մատյանում: Նախագահը մասնակցել է Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդի կողմից կազմակերպված...
1
...
166
167
168
169
170
171
172
173
174
175
176
...
1324
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: