Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
13
03, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում կարևորվել են երկխոսությունը քաղաքական ուժերի միջև և, իբրև իրավիճակի հանգուցալուծում, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը:
13
03, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ: Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում կարևորվել է քաղաքական ուժերի միջև երկխոսությունը և փոխհամաձայնության ձեռքբերումը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման...
13
03, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի նախաձեռնած քննարկումների շրջանակում: Նախագահը և վարչապետը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում որպես լուծում անդրադարձ է կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:
13
03, 2021
Երախտապարտ ենք մեզ համար այս ծանր ժամանակաշրջանում Ձերդ Սրբության աղոթքների ու խաղաղության ուղերձների համար. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմի Սրբազան քահանայապետ ընտրվելու տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։ Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունները հիմնված են պատմական կապերի, հոգևոր ու մշակութային մեծ ժառանգության վրա, որոնք ամուր հիմք են երկկողմ օրակարգը հարստացնելու և համագործակցության խորացմանն ուղղված գործնական քայլեր ձեռնարկելու համար։ Վերահաստատում եմ Սուրբ...
13
03, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ
Իր նախաձեռնած քննարկումների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։
13
03, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած քննարկումների շրջանակում առաջին հանդիպումը կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում, մարտի 13-ին կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
1
...
220
221
222
223
224
225
226
227
228
229
230
...
1247