• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 22
    04, 2021
    Հայտարարություն Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների մասին Հայտարարություն Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների մասին Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթն Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել 2021 թվականի ապրիլի 2-ին: Հանրապետության նախագահն Օրենքը քննարկել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության, ակադեմիկոսների, բուհերի, գիտության և կրթության ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները: Ըստ Օրենքին կից ներկայացված...
  • 22
    04, 2021
    Ցեղասպանությունների ու ցեղասպան քաղաքականության կանխարգելման գործիքներից մեկը դրանց ճանաչումն ու դատապարտումն է. նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել մի շարք երկրների և միջազգային կառույցների ղեկավարների Ցեղասպանությունների ու ցեղասպան քաղաքականության կանխարգելման գործիքներից մեկը դրանց ճանաչումն ու դատապարտումն է. նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել մի շարք երկրների և միջազգային կառույցների ղեկավարների Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախօրեին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել երկու տասնյակից ավելի երկրների, միջազգային կառույցների ղեկավարների, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Իտալիայի, Արգենտինայի, Լիբանանի, Հունաստանի նախագահներին, Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, Նիդերլանդների, Բելգիայի, Շվեդիայի թագավորներին և այլոց: Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել նախագահներին, խորհրդարաններին,...
  • 20
    04, 2021
    Այստեղ բոլորին անհանգստացնող մի շատ կարևոր խնդիր կա՝ անվտանգության խնդիրը․ Կապանի քաղաքապետարանում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սյունիքի մի շարք բնակավայրերի ղեկավարների հետ Այստեղ բոլորին անհանգստացնող մի շատ կարևոր խնդիր կա՝ անվտանգության խնդիրը․ Կապանի քաղաքապետարանում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սյունիքի մի շարք բնակավայրերի ղեկավարների հետ Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է մարզկենտրոն Կապան, քաղաքապետարանում հանդիպում ունեցել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի, Քաջարան համայնքի ղեկավարի տեղակալ Զոհրաբ Առաքելյանի, Նռնաձոր և Եղվարդ բնակավայրերի ղեկավարներ Ալեքսան Բոյաջյանի և Սպարտակ Զաքարյանի հետ։ Նախագահը նշել է, որ մարզային այցի ընթացքում եղել է սահմանամերձ մի շարք...
  • 20
    04, 2021
    Պետք է ստեղծվեն նոր աշխատատեղեր, որպեսզի թշնամին տեսնի, որ այս գյուղերը ծաղկում են, ոչ թե դատարկվում․ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սյունիքի մարզի մի շարք համայնքներ Պետք է ստեղծվեն նոր աշխատատեղեր, որպեսզի թշնամին տեսնի, որ այս գյուղերը ծաղկում են, ոչ թե դատարկվում․ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սյունիքի մարզի մի շարք համայնքներ Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Կապան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Դավիթ Բեկ բնակավայր, հանդիպել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, Դավիթ Բեկ և Կաղնուտ բնակավայրերի ղեկավարներ Բենիամին Պողոսյանի և Արթուր Հովհաննիսյանի, տեղի բնակիչների հետ։ Քննարկվել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։ Դավիթ Բեկի և Կաղնուտի ղեկավարները ներկայացնելով իրենց...
  • 20
    04, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը Գորիսում հյուրընկալվել է Ակսել Բակունցի տուն-թանգարանում Նախագահ Արմեն Սարգսյանը Գորիսում հյուրընկալվել է Ակսել Բակունցի տուն-թանգարանում Սյունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գորիսում հյուրընկալվել է հայ անվանի գրող Ակսել Բակունցի տուն-թանգարանում։ Հանրապետության նախագահը Սյունիքի մարզ կատարած նախորդ այցերից մեկի ժամանակ եղել էր թանգարանում, տպավորվել նրա առանձնահատուկ միջավայրով, ևս մեկ անգամ ծանոթացել Բակունցի ժառանգությանը: Նա տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանին խոստացել էր կրկին այցելել մշակութային օջախ, և հերթական այցելության ժամանակ նախագահը թանգարանին է նվիրել իր...
  • 20
    04, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սյունիքի Շուռնուխ համայնք Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սյունիքի Շուռնուխ համայնք Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այսօր այցելել է Գորիս-Կապան մայրուղու սկզբնամասում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկիչ անցակետ։ Նախագահը ծանոթացել է ծառայության պայմաններին, զրուցել զինծառայողների հետ: «Դուք ծառայություն եք իրականացնում շատ կարևոր դիրքում,- ասել է նախագահ Սարգսյանը։ -Ամուր եղեք, առողջ եղեք: Բոլորիդ բարի ծառայություն»։ Այնուհետև նախագահ...
1
...
305
306
307
308
309
310
311
312
313
314
315
...
1348
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: