Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
29
05, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Բեննոնը։ Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի և Իռլանդիայի միջև երկկողմ հարաբերությունների խորացման և քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը։ «Անհրաժեշտ է հաճախակի դարձնել մեր փոխայցելությունները և քննարկումները տարբեր ոլորտներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ...
29
05, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը։ Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը և Ուրուգվայը մշտապես ունեցել են բարեկամական հարաբերություններ։ «Մեր երկրների միջև ձևավորված է փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտ, և մենք շահագրգռված ենք Ուրուգվայի հետ հարաբերությունների զարգացման հարցում բոլոր...
28
05, 2025
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով, Հանրապետության տոնի կապակցությամբ մի խումբ քաղաքացիներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով։ Հանդիսավոր արարողությանը, որը կայացել է Հանրապետության նախագահի նստավայրում, մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է բոլորին Հանրապետության տոնի առթիվ: «Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 28-ի՝...
28
05, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին
Հանրապետության տոնի կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, Հայաստանի բարձրագույն ղեկավարության և երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ, այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Նախագահ Վահագն Խաչատուրյանը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին: Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:
27
05, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հյուրին՝ նշելով. «Ուրախ եմ Ձեզ ողջունել Հայաստանում։ Շնորհակալություն «Երևանյան երկխոսությանը» մասնակցելու համար։ Ձեր այցը գնահատում եմ որպես Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ մեր վերջին ժամանակաշրջանում ակտիվ համագործակցության կարևոր բաղադրիչ։ Ձեր ղեկավարած կոնգրեսը ԵԽ-ի երկու առանցքային...
27
05, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Երևանյան երկխոսության» շրջանակում Հայաստան ժամանած մի խումբ լրագրողների
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած մի խումբ արտասահմանյան լրագրողների։ Հանդիպմանը մասնակցել են Լատինական Ամերիկայի մի շարք երկրների՝ Չիլիի, Բրազիլիայի, Պերուի և Արգենտինայի լրատվական և փորձագիտական ոլորտների ներկայացուցիչներ։ Հանրապետության նախագահը ողջունել է նրանց այցը Հայաստան և կարևորել նման ձևաչափով կազմակերպվող միջոցառումների դերը՝ որպես միջազգային համագործակցության,...
1
...
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
...
1338