• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 05
    04, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ նման հանդիպումներն առանձնակի դինամիկա են հաղորդում մեր երկրների միջև համագործակցության զարգացմանն ու հետագա խորացմանը և պետք է հնարավորինս հաճախ լինեն։ Նախագահն ընդգծել է, որ այս այցն առանձնակի նշանակություն ունի, քանի որ տեղի է ունենում Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական...
  • 03
    04, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյին Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է իտալական պատվիրակության այցը Հայաստան և նշել է, որ այն տեղի է ունենում Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում: Վահագն Խաչատուրյանը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի հայ-իտալական երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու...
  • 02
    04, 2022
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի, 2020 թ. 44-օրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Նախագահը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
  • 01
    04, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԹ խորհրդարանի ՄԹ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԹ խորհրդարանի ՄԹ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ այն տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Նախագահն ընդգծել է, որ միջազգային գործընկերները, մեզնից յուրաքանչյուրը պետք է իր դերն ու ներդրումն ունենա տարածաշրջանում կայուն խաղաղության...
  • 01
    04, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակությանը Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակությանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և վերջնական լուծմանն ուղղված գործընթացին Հայաստանի Հանրապետության լիակատար աջակցությունը: Նա ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել տարածաշրջանում խաղաղության հաստատման օգտին: Այս համատեքստում Հանրապետության նախագահը կարևորել է հակամարտության համապարփակ...
  • 01
    04, 2022
    Սպասելիքը ձեզնից՝ որպես Երևանի պետական համալսարան շատ մեծ է. նախագահ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի անդամների հետ Սպասելիքը ձեզնից՝ որպես Երևանի պետական համալսարան շատ մեծ է. նախագահ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի անդամների հետ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Երևանի պետական համալսարանում հանդիպում է ունեցել գիտական խորհրդի անդամների հետ: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնելով նախագահին հրավերն ընդունելու համար նշել է, որ արդեն ձևավորված ավանդույթ է դարձել, երբ երկրի առաջին դեմքերն այցելում են ԵՊՀ, և պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների հետ քննարկում ունենում տարբեր հարցերի շուրջ: «ԵՊՀ-ն եղել, մնում և լինելու է մեր երկրի սիրտը և շարժիչ ուժը՝ կրթության,...
1
...
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
...
1184
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2023 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: