Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Հայաստան
Լրատվություն
Գրադարան
Փաստաթղթեր
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
Մտքերի հայկական գագաթնաժողով
Մամուլի հաղորդագրություններ
Լուսանկարներ
Տեսանյութեր
07
10, 2021
Համոզված եմ, ապագային միտված այս այցը նոր էջ կբացի մեր պատմական հարաբերություններում. պետական ընթրիք Իտալիայում՝ ի պատիվ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի
Ի պատիվ պետական այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի, այսօր երեկոյան Քուիրինալե պալատում Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի և տիկին Լաուրա Մատարելլայի անունից տրվել է պետական ընթրիք: Նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Սերջիո Մատարելլան հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ-իտալական դարավոր բարեկամությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած տարիների ընթացքում ձևավորված...
07
10, 2021
Միասին մենք շատ բան կարող ենք անել. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ
Իտալիա պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ: Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար և ընդգծելով, որ Հռոմ է եկել մեկ այլ հնագույն քաղաքից՝ Երևանից, նախագահ Սարգսյանը նշել է, որ Իտալիա իր այցի նպատակը նաև Երևանի և Հռոմի միջև հարաբերությունների ու համագործակցության զարգացումն է. «Այս հնարավորությունն ուզում եմ օգտագործել և ասել, որ միասին շատ բան կարող ենք անել։ Մենք...
07
10, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան տարեդարձի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: «Հայաստանում բարձր են գնահատում Ձեզ և Ձեր նշանակալի ավանդը մեր երկրների միջև համագործակցության զարգացման և տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում: Վստահ եմ, որ դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր ժողովուրդների դարավոր եղբայրության և փոխվստահության վրա և ուղղված են ապագային, կշարունակեն նպաստել երկկողմ...
07
10, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմում՝ Վենետիկի հրապարակում հարգանքի տուրք է մատուցել «Հայրենիքի խորանին»
Իտալիայի Հանրապետություն պետական այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմում այցելել է Վենետիկի հրապարակ, որտեղ նրան դիմավորել են Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին և բարձրաստիճան զինվորականներ։ Հայաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել «Հայրենիքի խորանին»։
06
10, 2021
Հավատում եմ հայ-իտալական բարեկամությանն ու փոխգործակցության զարգացման իրական ներուժին. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ
Պետական այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ: Ողջունելով Հայաստանի նախագահի պետական այցը Իտալիա՝ Ռոբերտո Ֆիկոն նշել է, որ այն լավ հնարավորություն է քննարկելու ինչպես երկու երկրների, այնպես էլ խորհրդարանների միջև գործընկերային հարաբերությունները։ «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ բարեկամությունը, և հուսով եմ, որ մեր երկու խորհրդարաններն իրենց գործունեությամբ ավելի...
06
10, 2021
Քաղաքակրթությունների, մշակույթների, ժողովուրդների ներաշխարհի և տաղանդի երկխոսություն. Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում, բացվել է հայկական արվեստի բացառիկ նմուշների ցուցադրություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիա պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների հովանու ներքո, Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում, այսօր բացվել է հայտնի հայ նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի աշխատանքների ցուցադրությունը: Նախագահներ Արմեն Սարգսյանը և Սերջիո Մատարելլան դիտել են ցուցադրությունը: Նմանատիպ՝ արդեն իտալական ցուցահանդես 2020...
1
...
59
60
61
62
63
64
65
66
67
68
69
...
1151