Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
23
09, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Անդորրայի խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգին: Ողջունելով հյուրին նախագահը կարևորել է Անդորրայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումն ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը: Անդորրայի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ Անդորրան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ուղղություններով առաջ մղելու...
23
09, 2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական միության Քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է հյուրին և գոհունակությամբ արձանագրել, որ Հայաստան-ԵՄ իրավապայմանագրային դաշտը շարունակաբար ընդլայնվում է: «Ուրախ եմ, որ մեզ հաջողվել է համագործակցության ամուր և ինստիտուցիոնալ հիմք ստեղծել, որի արդյունքում ձեր ղեկավարած գործակալության հետ ստորագրվեց համագործակցության...
21
09, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացմանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացմանը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, երկրի բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչներ: Հայաստանում առաջին անգամ ցուցադրվել է Բրիտանական թանգարանից Հայաստանի պատմության թանգարան բերված Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված...
21
09, 2024
Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հայաստանի Անկախության տոնի առթիվ տարբեր բնագավառների զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, ստացել են կոչումներ և դասային աստիճաններ: Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևները, այնուհետև հանդես է եկել ելույթով: «Շնորհավորում եմ...
19
09, 2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Սիերա Լեոնեի դեսպան Ալի Բադարա Կամարային
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Սիերա Լեոնեի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադարա Կամարայի հետ: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է, որ կարևորում է երկու երկրների միջև առկա համագործակցային ներուժի բացահայտմանն ուղղված...
18
09, 2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Գերմանիա և Հայաստան Եվրամիություն բազմաշերտ համագործակցության օրակարգային հարցերին: Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման հրամայականը և այս...
1
...
58
59
60
61
62
63
64
65
66
67
68
...
1321