• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 29
    06, 2018
    Նախագահ Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում  մասնակցել է Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնի բացմանը
 
Նախագահ Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում մասնակցել է Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնի բացմանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 28-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնի բացման արարողությանը: Փառատոնի շրջանակում ներկայացվել է հայկական մշակույթն ու ավանդույթները: Նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, շրջայց է կատարել տաղավարներում, դիտել հայկական կենցաղը, խոհանոցն ու արհեստները ներկայացնող ցուցադրությունները, շփվել մասնակիցների ու այցելուների հետ: Ժողովրդական կենցաղի եւ մշակութային...
  • 28
    06, 2018
    Նախագահը աշխատանքայի նախաճաշ է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի  անդամների հետ Նախագահը աշխատանքայի նախաճաշ է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների հետ Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 28-ի առավոտյան աշխատանքայի նախաճաշ է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավար կազմի հետ: Նախագահը կարեւորել է երկկողմ տնտեսական գործակցության խթանմանն ուղղված իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչպես նաեւ ընդգծել է Հայաստանի շահագրգռվածությունը Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի հետ համագործակցության վերսկսմամբ: Նախագահ Սարգսյանը կարեւորել է նաեւ բարձր մակարդակի այցելությունների ակտիվացումը:  
  • 28
    06, 2018
    Նախագահը հանդիպում է ունեցել ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի հայազգի աշխատակիցների հետ Նախագահը հանդիպում է ունեցել ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի հայազգի աշխատակիցների հետ Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 27-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հայազգի աշխատակիցների ակումբի անդամների մի խումբի հետ:  
  • 28
    06, 2018
    Նախագահ Արմեն Սարգսյանը  հարգանքի տուրք է մատուցել Թեոդոր Ռուզվելտի հիշատակին Նախագահ Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Թեոդոր Ռուզվելտի հիշատակին Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 27-ին այցելել է ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կղզու հուշահամալիր: Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել Թեոդոր Ռուզվելտի հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցել հայտնի պետական գործչի հիշատակին, ով իր պաշտոնավարման տարիներին հանդես է եկել Օսմանյան Կայսրությունում հայերի ու քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ: Թեոդոր Ռուզվելտը նաեւ հայտնի էր...
  • 27
    06, 2018
    Թափուր պաշտոնների համար ստացված հայտերի ուսումնասիրման գործընթացը մեկնարկել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ժամանակավոր թափուր պաշտոններն օրենքով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար ուղարկված դիմումների ուսումնասիրման, տեսակավորման եւ պաշտոնի անձնագրերով սահմանված պահանջների համապատասխանության ստուգման գործընթացն արդեն մեկնարկել է: Հաշվի առնելով ստացված հայտերի մեծ թիվը՝ գործընթացը կիրականցվի փուլերով: Առաջին հերթին ուսումնասիրվում են Հանրապետության նախագահի աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության թափուր...
  • 27
    06, 2018
    Արմեն Սարգսյանը մասնակցել է ԱՄՆ Սենատում  կազմակերպված ընդունելությանը Արմեն Սարգսյանը մասնակցել է ԱՄՆ Սենատում կազմակերպված ընդունելությանը Եռօրյա այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին մասնակցել է ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում տեղի ունեցած՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ու Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի համատեղ ջանքերով կազմակերպված հանդիսավոր արարողությունը եզրափակել է ԱՄՆ Արեւելյան ափին կազմակերպված՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների շարքը:...
1
...
578
579
580
581
582
583
584
585
586
587
588
...
1326
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: