• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 26
    04, 2013
    Նախագահը մայրաքաղաքում շրջայցի ժամանակ ծանոթացել է խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին Նախագահը մայրաքաղաքում շրջայցի ժամանակ ծանոթացել է խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մայրաքաղաքում, ծանոթացել Երևանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին, այդ թվում՝ կանաչապատման, ճանապարհաշինության, նոր ավտոկայանատեղերի կառուցման և մի շարք այլ ուղղություններով նախատեսված քաղաքաշինական աշխատանքներին: Տարոն Մարգարյանը Նախագահին ներկայացրել է Երևանի Գրիգոր Լուսավորչի, Զաքյան, Խորենացի և Բեյրութի փողոցների միջև ընկած հատվածում գտնվող Մանկական այգու ներկա վիճակն ու...
  • 26
    04, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Կովալենկոյին՝ պաշտոնավարման ժամանակաշրջանում հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում ներդրած ջանքերի համար: Նախագահի խոսքով, վերջին մի քանի տարիները բավականին արդյունավետ են եղել Հայաստանի դաշնակից և հիմնական...
  • 25
    04, 2013
    Նախագահն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի պատգամավորներին Նախագահն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի պատգամավորներին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի պատգամավորներին՝ խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ: Հանրապետության Նախագահը ողջունել է բարեկամության խմբի այցը մեր երկիր և խմբի ստեղծումը համարել ժամանակի պահանջ ու անհրաժեշտություն՝ նկատի առնելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակն ու ինտենսիվությունը: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ բարեկամության խմբի գործունեությունը մեծապես կնպաստի...
  • 25
    04, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսի հետ Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսի հետ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունն ու անձնական ներդրումը հայ-բրազիլական հարաբերությունների ամրապնդման գործում՝ նշելով, որ նրա պաշտոնավարման տարիներին երկկողմ հարաբերությունների օրակարգը հարստացել է նոր ծրագրերով ու նախաձեռնություններով: Սերժ Սարգսյանը հույս է...
  • 24
    04, 2013
    Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Հանրապետության նախագահը արարողությունից հետո ծանոթացել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանի վերակառուցման և ընդարձակման նախագծին ու իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցին:    
  • 23
    04, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր հաշվետու ժողովին, որտեղ ամփոփվել են ակադեմիայի 2012թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները, ներկայացվել գիտության ասպարեզում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:  
1
...
959
960
961
962
963
964
965
966
967
968
969
...
1326
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: