• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 26
    04, 2011
    Նախագահ Սարգսյանն ուղերձ է հղել Չեռնոբիլի աղետի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցներին Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ուղիղ 25 տարի առաջ, այն ժամանակ դեռևս միասնական ահռելի երկրի մի հատվածում` Ուկրաինայի Չեռնոբիլ քաղաքի հարևանությամբ, տեղի ունեցավ համաշխարհային էներգետիկայի պատմության մեջ ամենամեծ վթարներից մեկը: Հայ ժողովրդի բազմաթիվ քաջարի զավակներ անմիջապես արձագանքեցին այդ ողբերգությանը` մեկնելով աղետի գոտի և իրենց ներդրումը բերելով վթարի հետևանքների վերացման գործողությանը: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր Ուկրաինայի...
  • 24
    04, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր ապրիլի 24-ն է, և մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: 1915-1923 թվականներին հայության, մարդկության ու քաղաքակրթության դեմ կատարվել է ոճիր, որ այդ ժամանակ դեռ անուն չուներ: Հետագայում տրված բոլոր անուններն ու բնորոշումները` լինեն բարոյական, իրավական, թե քաղաքական, պայմանական են և միայն մասնակիորեն են արտահայտում կատարվածը: Ողբերգության ողջ ծավալն ու խորությունը գիտենք միայն մենք, և յուրաքանչյուր հայ, աշխարհի որ անկյունում էլ գտնվի, իր...
  • 24
    04, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Հանրապետության ղեկավարը նաև այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրությամբ ներկայացվող փաստագրական նյութերին:
  • 24
    04, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին:
  • 23
    04, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերի նորակառույց համալիր Նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանապահի օրվա՝ ապրիլի 26-ի նախօրեին այցելել է մայրաքաղաքի Դավթաշեն համայնքում գտնվող ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի նորակառույց համալիր: Հանրապետության ղեկավարը շրջել է համալիրում, ծանոթացել նորակառույցի պայմաններին: Նախագահին ներկայացրել են, որ համալիրի շինարարական, բարեկարգման աշխատանքներն ավարտված են, և այն պատրաստ է շահագործման: Բոլոր շենքերը և շինությունները կառուցված են շինարարական ժամանակակից նորմերին...
  • 23
    04, 2011
    Նախագահ Սարգսյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Անելի Էնոքսոնին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեդիայի խորհրդարանի (Ռիկստագի) Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Անելի Էնոքսոնին և խմբի անդամ Կառլ Ֆրեդրիկ Մալմին, ովքեր ակտիվ դերակատարություն են ունեցել Ռիկստագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման գործում: Նախագահը կարևորել է շվեդ պատգամավորների այցը մեր երկիր և հույս հայտնել, որ նաև Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ջանքերով երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունները կզարգանան:...
1
...
991
992
993
994
995
996
997
998
999
1000
1001
...
1211
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2023 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: