• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 14
    04, 2011
    Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սլովենիայի Հանրապետություն Այսօր ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սլովենիայի Հանրապետություն: Հրաժեշտի պաշտոնական արարողությունից առաջ նախագահներ Սերժ Սարգսյանը և Դանիլո Թյիրկը կարճատև առանձնազրույցի ընթացքում ամփոփել են այցի արդյունքները: Հանրապետության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Երևան:
  • 13
    04, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սլովենիայի Հանրապետություն Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Լյուբլյանա: Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Դանիլո Թյիրկի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Բանակցությունների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի և Սլովենիայի նախագահների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Վերջին կես տարվա ընթացքում մենք հասցրել ենք...
  • 13
    04, 2011
    Պաշտոնական ճաշ` ի պատիվ Սլովենիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի Ի պատիվ պաշտոնական այցով Սլովենիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի` այսօր Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի անունից տրվել է պաշտոնական ճաշ: *** Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Սլովենիայի Հանրապետության նախագահ Դանիլո Թյիրկի կողմից` իր պատվին տրվող պաշտոնական ճաշի ժամանակ Մեծարգո՛ պարոն Նախագահ, Հարգարժա՛ն տիկնա՛յք և պարոնա՛յք, Խորապես զգացված եմ հայկական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար։ Այստեղ մենք ականատեսը դարձանք ոչ միայն Ձեր երկրի...
  • 13
    04, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սլովենիայի Հանրապետություն Պաշտոնական այցով Սլովենիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի նախագահ Պավել Գանտարի հետ: Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանի և Սլովենիայի միջև ձևավորվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն, և միջպետական հարաբերություններում արձանագրվել է զարգացման դրական տեղաշարժ: Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ-սլովենական փոխհարաբերությունների միջակայքն աստիճանաբար ընդլայնվում է` ներառելով քաղաքական, տնտեսական, մշակութային...
  • 12
    04, 2011
    Նախագահ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր:
  • 12
    04, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Սլովենիայի Հանրապետություն Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 13-ին պաշտոնական այցով կմեկնի Սլովենիայի Հանրապետություն: Հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Սլովենիայի բարձրագույն ղեկավարության հետ: Նախատեսվում է մի շարք ոլորտներում հայ-սլովենական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում և հանդիպման արդյունքների ամփոփում` ԶԼՄ-երի հետ հանդիպման ժամանակ:
1
...
994
995
996
997
998
999
1000
1001
1002
1003
1004
...
1210
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2023 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: