Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
28
05, 2025
Հանրապետության նախագահի ուղերձը Հանրապետության օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ։ 1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը վերահաստատեց աշխարհի քաղաքական քարտեզին իր ուրույն տեղն ունենալու միասնական կամքը՝ հիմնելով Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Չնայած գոյատևման կարճ ժամանակահատվածին՝ Առաջին Հանրապետությունն անգնահատելի ազդեցություն ունեցավ մեր ազգային ուղու վրա՝ դառնալով անկախ պետականություն կերտելու...
09
05, 2025
Հանրապետության նախագահի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի՝ մայիսի 9-ի կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք տոնում ենք մայիսի 9-ը՝ Հաղթանակի և խաղաղության տոնը։ Այս օրը խորին հարգանքով ու երախտագիտությամբ խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը նվիրեցին ֆաշիզմի դեմ մղված արդար պայքարին։ Նրանք կռվեցին ոչ միայն իրենց երկրի, այլև ամբողջ մարդկության ազատության և արժանապատիվ ապագայի համար։ Հայ ժողովուրդն իր անգնահատելի ներդրումն է ունեցել այդ պատմական հաղթանակում։ Հարյուր հազարավոր հայորդիներ մարտնչել են ամենատարբեր ռազմաճակատներում՝...
01
05, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, Հարգելի աշխատավորներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրը մեզ հնարավորություն է տալիս գնահատելու և արժևորելու աշխատանքի դերը մեր կյանքում, հասարակության զարգացման մեջ և պետականության ամրապնդման գործում: Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է ինչպես մեր անձնական, ընտանեկան բարեկեցությունը, այնպես էլ պետության առաջընթացն ու բարգավաճումը: Մեր ժողովուրդը դարեր շարունակ աչքի է...
19
04, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ
Սիրելի հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատիկի՝ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ։ Այս վեհ ու լուսավոր տոնը քրիստոնեական հավատքի ամենակարևոր խորհրդանիշներից է, որ մարմնավորում է կյանքի, հույսի, հոգևոր վերածննդի և արդարության հաղթանակը։ Այն մեզ կոչ է անում վերարժևորել մեր ներքին հավատքը, լինել համերաշխ, սիրառատ ու հանդուրժող։ Թող Սուրբ Զատիկի բարությամբ ու ջերմությամբ լցվեն մեր ընտանիքները, մեր տներում թող ճառագի հարության լույսը և ոգու կամքի...
07
04, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձն Ավետման տոնի՝ Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սիրելի մայրեր, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման ու Մայրության և Գեղեցկության տոնի կապակցությամբ։ Այս օրը խորը խորհուրդ ունի՝ այն հիշեցնում է այն պահը, երբ մարդկությանը տրվեց կյանք պարգևող ու փրկության հույս բերող ավետիսը։ Սուրբ Մարիամի կերպարում մեր ժողովուրդը դարեր շարունակ տեսել է մայրական նվիրվածության, խոնարհության և ուժի խորհրդանիշը։ Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաև շնորհակալության օր՝ ձեր՝ կանանց և մայրերի նկատմամբ։...
08
03, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
Սիրելի՛ կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Թող ձեր կյանքը լցված լինի սիրով, հոգատարությամբ և գնահատանքով: Մարտի 8-ը ոչ միայն լավ առիթ է հերթական անգամ մեր հարգանքն ու երախտագիտությունը հայտնելու մեր կանանց հանդեպ, ինչը պետք է լինի ամենօրյա սովորական երևույթ, այլև հնարավորություն անդրադարձ կատարելու հասարակությունում կանանց հավասար հնարավորությունների ապահովման և իրավունքների պաշտպանության կարևորությանը: Ցանկացած հասարակության...
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
...
80