Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Հայաստան
Լրատվություն
Գրադարան
Փաստաթղթեր
Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
Մտքերի հայկական գագաթնաժողով
Մամուլի հաղորդագրություններ
Լուսանկարներ
Տեսանյութեր
01
06, 2020
Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է՝ ընտանիքի ապագա, երկրի ապագա, բանակի ապագա, հողի ապագա. նախագահ Սարգսյանը շնորհավորել է երեխաների իրավունքների պաշտպանության օրը
Այսօր Երեխաների իրավունքների պաշտպանության օրն է: Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է՝ ընտանիքի ապագա, երկրի ապագա, բանակի ապագա, հողի ապագա... Ապագան գալիս է վաղը, բայց սկսվում է այսօր՝ յուրաքանչյուր նորածնի ճիչով, յուրաքանչյուր ծնողի բերկրանքով, պետության ամեն նոր քաղաքացու անվամբ: Սիրելի՛ երեխաներ, իմ կրտսե՛ր բարեկամներ, Գիտեմ, որ այս օրերին շատ դժվար է տանը նստելը, երբ բնությունը, բակը, խաղը դուրս են կանչում: Շնորհակալ եմ, որ համբերում եք և հասկանում:...
28
05, 2020
Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս. նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի հայրենակիցներ, Այսօր նշում ենք Հանրապետության տոնը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձը: Հայոց պետականությունը վերականգնվեց միջազգային բարդագույն իրադրության պայմաններում, երբ դեռ մոլեգնում էր Առաջին համաշխարհային պատերազմը, որի ամենաարյունալի ճակատներից մեկը դարձել էր բուն Հայաստանն՝ իր Արևմտյան և Արևելյան մասերով: Պատերազմի քողի տակ Օսմանյան Թուրքիան արդեն տեղահանել և կոտորել էր միլիոնավոր հայերի և վտանգի տակ դրել հայ ժողովրդի բուն գոյությունը: Այս...
25
05, 2020
Այն զանգը, որ ավանդաբար պետք է հնչեր դպրոցում, թող հնչի, առաջին հերթին, ձեր սրտում, ձեր հոգում. նախագահի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ
Սիրելի շրջանավարտներ, Այս տարի դպրոցական վերջին զանգը որպես միջոցառում անսովոր է՝ առանց առանձնահատուկ հանդիսությունների: Սակայն հանդիսություններն իրականում ընդամենը երևույթի արտաքին մասն են: Դուք ավարտում եք դպրոցն, ավարտվում է ձեր կյանքի մի հետաքրքիր, հուզումնալից ու զգացմունքային շրջան: Այլևս դպրոցական չեք: Գիտեմ՝ սա տխրությամբ եք արձանագրում: Սակայն, միևնույն ժամանակ, ուրախ եք, որ մեծացել ու հասունացել եք, որ կարող եք ավելի ինքնուրույն շարժվել առաջ, որ ընդառաջ եք գնում նոր...
08
05, 2020
Հաղթանակը տարիք չունի և երբեք չի ծերանում. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ։ Այսօր բոլորս կցանկանայինք այցելել Հաղթանակի հուշարձաններ և մեր հերոսների շիրիմներին։ Կցանկանայինք ավելի ջերմ ու անմիջական շնորհավորել մեր վետերաններին։ Սակայն, վստահաբար, բոլորս գիտակցում ենք, որ համավարակի պայմաններում պետք է ցուցաբերել առավելագույն պատասխանատվություն և զգոնություն։ Սիրելի՛ հայրենակիցներ, Հաղթանակը տարիք չունի և երբեք չի ծերանում: 1992...
01
05, 2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Աշխատանքի օրն է: Այս տարի այն անցնում է արտակարգ դրության պայմաններում, ոմանց՝ բուժաշխատողի, տաքսու և շտապօգնության մեքենայի վարորդի, ոստիկանի ու փրկարարի, նրանց մյուս գործընկերների համար՝ նույնիսկ անընդհատ աշխատանքային ռեժիմով: Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել և երախտիքի ու բարեմաղթանքի խոսքեր հղել հենց ա՛յդ ոլորտների մարդկանց, հատկապես բժիշկներին ու բուժաշխատողներին, որոնց համար այս օրերին հիվանդանոցը թե՛ տուն է, թե՛ ընտանիք: Նրանք արժանի են...
23
04, 2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հայոց Ցեղասպանության 105-ամյակի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Այս տարի Հայոց Ցեղասպանության զոհերի տարելիցն անցնում է համավարակի պարտադրած արարողակարգով: Սակայն մեր հարգանքի տուրքը մեր սուրբ նահատակների հիշատակին երբեք չի չափվել միայն Եղեռնի հուշահամալիր կամ Հայոց Ցեղասպանության այլ հուշարձաններ այցելությամբ: Մենք հիշում ենք մեր զոհերին մշտապես ու ամենուր՝ աշխարհում ուր էլ որ լինենք, աղոթում ենք նրանց համար մեր հոգում և մտքում՝ անուն առ անուն: Հիշողությունն ու կորստի ցավը՝ միահյուսված...
1
...
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
...
73