• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 01
    05, 2020
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Աշխատանքի օրն է: Այս տարի այն անցնում է արտակարգ դրության պայմաններում, ոմանց՝ բուժաշխատողի, տաքսու և շտապօգնության մեքենայի վարորդի, ոստիկանի ու փրկարարի, նրանց մյուս գործընկերների համար՝ նույնիսկ անընդհատ աշխատանքային ռեժիմով: Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել և երախտիքի ու բարեմաղթանքի խոսքեր հղել հենց ա՛յդ ոլորտների մարդկանց, հատկապես բժիշկներին ու բուժաշխատողներին, որոնց համար այս օրերին հիվանդանոցը թե՛ տուն է, թե՛ ընտանիք: Նրանք արժանի են...
  • 23
    04, 2020
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հայոց Ցեղասպանության 105-ամյակի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հայոց Ցեղասպանության 105-ամյակի առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Այս տարի Հայոց Ցեղասպանության զոհերի տարելիցն անցնում է համավարակի պարտադրած արարողակարգով: Սակայն մեր հարգանքի տուրքը մեր սուրբ նահատակների հիշատակին երբեք չի չափվել միայն Եղեռնի հուշահամալիր կամ Հայոց Ցեղասպանության այլ հուշարձաններ այցելությամբ: Մենք հիշում ենք մեր զոհերին մշտապես ու ամենուր՝ աշխարհում ուր էլ որ լինենք, աղոթում ենք նրանց համար մեր հոգում և մտքում՝ անուն առ անուն: Հիշողությունն ու կորստի ցավը՝ միահյուսված...
  • 15
    04, 2020
    Մենք այսօր հայրենասիրության, պրոֆեսիոնալիզմի, մարդասիրության և բարոյականության թեստ ենք հանձնում. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Մենք այսօր հայրենասիրության, պրոֆեսիոնալիզմի, մարդասիրության և բարոյականության թեստ ենք հանձնում. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը  Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսի համավարակի հաղթահարման պայքարը շարունակվում է։ Մենք ապրում և աշխատում ենք արտակարգ դրության պայմաններում: Այդ պայմանները երբեմն կարող են խիստ թվալ: Սակայն բոլորս պետք է գիտակցենք, որ ձեռնարկվող գործողություններն անհրաժեշտ են: Անհրաժեշտ են կյանքեր փրկելու և ձեզնից յուրաքանչյուրի առողջության պահպանման եւ պաշտպանության համար: Սա պայքար է անտեսանելի թշնամու դեմ: Պետք է գիտակցենք, որ ցանկացած դժվարություն ժամանակավոր է...
  • 11
    04, 2020
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ Սիրելի հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Շնորհավորում եմ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ։ Սուրբ Զատիկը մեր եկեղեցու և ժողովրդի ամենամեծ տոներից մեկն է: Այս տարի այն նշում ենք առանձնահատուկ իրավիճակում՝ արտակարգ դրության պայմաններում։ Իրավիճակով պայմանավորված՝ մեր աղոթքները և ապաշխարանքի խոսքերը, որ պետք է հնչեին եկեղեցիների և վանքերի կամարների ներքո, այսօր հնչում են մեր ընտանեկան օջախի տանիքի տակ։ Մեր բազմապիսի խնդրանքները, որ ավանդաբար Սուրբ Զատիկի օրերին...
  • 07
    04, 2020
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Սիրելի կանայք, Այս տարի հատուկ ջերմությամբ և սիրով եմ շնորհավորում ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Առանձնակի շնորհավորանքներս, բարեմաղթանքի ու շնորհակալության խոսքերս բժիշկ և բուժաշխատող կանանց, որոնք միշտ և հատկապես այս դժվարին օրերին զօր ու գիշեր, բժշկական օգնության հետ մեկտեղ հարազատի հոգատարություն ու խնամք են ցուցաբերում բուժհաստատություններում գտնվող հիվանդների հանդեպ։ Երախտագիտությունս նաև բոլոր այն կանանց՝ ոստիկան թե զինվորական, փրկարար թե ծառայող, ովքեր աշխատանքի,...
  • 01
    04, 2020
    Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձն Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձն Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ: Համաշխարհային այս բարդ ժամանակահատվածում տեղի ունեցած ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Արցախը կայացել է, նրա պետական մարմիններն ու կառույցները գործում են կազմակերպված ու համակարգված, հասարակությունն ակտիվ է և պատասխանատու: Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ մարտի 31-ի ընտրություններում հաղթողներ և պարտվողներ չեն լինելու: Արցախը և արցախցիները ևս մեկ անգամ...
1
...
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
...
80
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: