Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Հայաստան
Լրատվություն
Գրադարան
Փաստաթղթեր
Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
Մտքերի հայկական գագաթնաժողով
Մամուլի հաղորդագրություններ
Լուսանկարներ
Տեսանյութեր
15
11, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» բացման արարողության ժամանակ
Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Հարգելի՛ բարեկամներ, Մեծագույն հաճույք է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ միասին մասնակցել «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» բացման արարողությանը համաշխարհային ճանաչում ունեցող խոշորագույն թանգարաններից մեկում՝ Տրետյակովյան պատկերասրահում: Այսօրվա միջոցառումը համընկնում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և...
24
10, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի դասախոսությունը Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում
Հարգելի՛ գործընկերներ, Պարոնա՛յք գեներալներ և սպաներ, Ուրախ եմ գտնվելու Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում: Տասնամյակներ առաջ, երբ մարտի դաշտում մեր կամավորական ջոկատները կենաց-մահու կռիվ էին մղում մեր հայրենիքի համար, երբ օրհասական հարցեր էին նույնիսկ բանակի հանդերձավորումը և թեկուզ ամենապարզունակ զենքով սպառազինելը, որևէ մեկի մտքով չէր անցնում, որ մի օր մենք ունենալու ենք մեկի փոխարեն երեք ռազմական համալսարան: Որևէ մեկը չէր էլ պատկերացնում, որ այդ օրերի դասակի և վաշտի...
23
10, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ
Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ, Դուք լավ հիշում եք, որ իմ նախընտրական ծրագրի հիմքում «Ապահով Հայաստան» նպատակադրումն իրականացնելու գաղափարն էր: Շուրջ հինգ տարի առաջ այսօրվա Հայաստանը ես տեսնում էի վտանգներից ավելի պաշտպանված: Երկրի անվտանգության առումով դրական և էական առաջընթաց արձանագրելով հանդերձ՝ կարծում եմ, որ այսօր դեռ վաղ է վերջնականապես գնահատել, թե արդյո՞ք իմ սպասելիքներն ամբողջությամբ արդարացվել են: Միաժամանակ գտնում եմ, որ ձեզ...
11
10, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում
Եվրասիական տնտեսական խորհրդի հարգելի՛ անդամներ, Նիստի հարգելի՛ մասնակիցներ, Նախ և առաջ կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Վլադիմիր Պուտինին այսօրվա գագաթնաժողովի կազմակերպման և ջերմ ընդունելության համար: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ղրղզ գործընկերներին Եվրասիական միությունում Ղրղզստանի նախագահության համար: Հարգելի՛ գործընկերներ, Եվրասիական միության գրեթե եռամյա գործունեության ընթացքում բավականին մեծ ծավալի աշխատանքի է իրականացվել ընդհանուր շուկայում...
11
10, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Սոչիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում
Հարգելի՛ պարոն նախագահող, Պետությունների և պատվիրակությունների հարգելի՛ ղեկավարներ, Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Վլադիմիր Վլադիմիրի, ավանդական ջերմ ընդունելության և հյուրընկալության, ինչպես նաև գագաթնաժողովը նման բարձր մակարդակով կազմակերպելու համար: Այսօրվա հանդիպման օրակարգը, դրանում ներառված հարցերն արտահայտում են Համագործակցությունում Ռուսաստանի Դաշնության ակտիվ նախագահության արդյունավետությունը՝ ուղղված նախ և առաջ ԱՊՀ հետագա զարգացմանը՝ հաշվի առնելով...
06
10, 2017
Նախագահի ուղերձը Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների մասնակիցներին և հյուրերին
Անկեղծորեն ողջունում եմ «Հայաստանը և Ռուսաստանը. գործընկերության բոլոր եզրերը» խորագրով Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների մասնակիցներին և հյուրերին: Այսօր կարելի է վստահորեն ասել, որ համաժողովները դարձել են բովանդակալից, կառուցողական երկխոսության համար արդյունավետ հարթակներ՝ ապացուցելով իրենց պահանջվածությունը: Համաժողովների պարբերական անցկացումը թույլ է տալիս քննարկել օրակարգային արդիական հարցեր,...
1
...
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
...
73