Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
02
09, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Արցախի անկախության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ: Քսանվեց տարի առաջ՝ այս օրը, արցախահայությունը հռչակեց իր անկախ պետականությունը: Պատերազմի կրակների և ավերակների միջից նա կարողացավ բարձրանալ և աշխարհին ներկայանալ իր հերոսական բանակով, պետական հաստատություններով, տնտեսական լուրջ առաջընթացով, կրթական ու մշակութային օրինակելի օջախներով և վերջապես՝ իր կազմակերպված հասարակությամբ: Հասարակություն, որ հավատարիմ է իր ազգային ավանդույթներին,...
01
09, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ
Հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ, Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Սեպտեմբերի 1-ին տրվում է ուսումնական տարվա մեկնարկը, և այդ պահից մեր ողջ երկիրը սկսում է ապրել նոր՝ առանձնահատուկ ռիթմով ու տեմպով: Այս օրը հատկապես բացառիկ է նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անելու դեպի դպրոց և բացահայտելու են գիտելիքների նոր ու զարմանահրաշ աշխարհներ: Գիտելիքի կարևորության գիտակցումն այսօր անվիճելիորեն առկա է թե՛ յուրաքանչյուր...
29
08, 2017
Նախագահի խոսքը բարձր առաջադիմություն ցուցաբերած, ինչպես նաև միջազգային օլիմպիադաներում հաղթած դպրոցականների և երիտասարդների հետ հանդիպմանը
Սիրելի՛ երեխաներ, Սիրելի՛ երիտասարդներ, Մեծ սիրով ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում: Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ ձեզ համաշխարհային առարկայական օլիմպիադաներում, «Կենգուրու» և «Մեղու» մրցույթներում ունեցած հաջողությունների համար, անշուշտ նաև՝ դպրոցը գերազանցությամբ ավարտելու կապակցությամբ: Ձեր հաջողությունները մեր ողջ ժողովրդին ուժ ու եռանդ են հաղորդում, ինձ անձամբ ոգևորում և հավատ են ներշնչում մեր երկրի ապագայի հանդեպ:...
25
08, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառման ժամանակ
Սիրելի՛ շրջանավարտներ, Հարգելի՛ զինվորականներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի այս կարևոր փուլն ամփոփելու կապակցությամբ: Դուք հաջողությամբ ավարտեցիք ուսումը և այստեղից կմեկնեք ծառայության՝ ձեր նվիրական առաքելությունն իրականացնելու նպատակով: Դուք լինելու եք առաջնագծում, զորամասերում, շտաբներում, թիկունքում: Որտեղ էլ որ լինեք, լինելու եք հրամանատարներ, որոնց խոսքին հետևելու են մեր քաջարի զինվորները: Կասկած չունեմ, որ դուք առաջին հերթին լինելու եք խստապահանջ ինքներդ...
13
07, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին
Ողջունում եմ «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի մասնակիցներին, հյուրերին և առանձնահատուկ շնորհակալություն հայտնում կազմակերպիչներին, որոնք հետևողականությամբ և նվիրվածությամբ ամեն տարի Երևանի և մայրաքաղաքի հյուրերի համար արարում են այս սպասված տոնը: Հայկական ամենահեղինակավոր այս կինոփառատոնը ոչ միայն հաճելի պահեր է պարգևում մեր հանդիսատեսներին, այլև կարևոր ուսուցողական նշանակություն ունի երիտասարդ արվեստագետների համար՝ գեղագիտական և աշխարհայացքային աճի տեսանկյունից: Այս...
13
07, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Դիտակետ», «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփման ժամանակ
Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ: Այս հանդիպման և քննարկումների փաստը, իմ կարծիքով, ինքնին խոսուն է: Առաջ քաշված ծրագրերը և դրանց հանրային քննարկումների ընթացքը գալիս են ապացուցելու, որ մենք հետևողականորեն իրականացնում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացման և ամրապնդման քաղաքականությունը: «Դիտակետ», «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերը կոչված են ստեղծագործաբար լուծելու առկա խնդիրները: Բնականաբար, այս խնդիրները նոր չեն ի հայտ եկել՝ դրանք...
1
...
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
...
79