• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 14
    03, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում Հարգելի՛ Անատոլի Վասիլիի, Հարգելի՛ գիտխորհրդի անդամներ, Հարգելի՛ պրոֆեսորներ, դասախոսներ, Հարգելի՛ ուսանողներ, Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալու բարձր պատվի համար: Մեծ հետաքրքրությամբ ընդունեցի Ձեր համալսարան այցելելու հրավերը, որը, հիրավի, դասվում է միջազգայնագետների պատրաստման՝ աշխարհի լավագույն կենտրոնների շարքին: Անցած տասնամյակների ընթացքում ՄՄՀՊԻ-ն տվել է հայտնի...
  • 09
    03, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից տրված պաշտոնական ճաշին

Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից տրված պաշտոնական ճաշին Մեծարգո՛ պարոն Նախագահ, Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք, Ասում են՝ իրական բարեկամիդ ճանաչում ես դժվարության պահին։ Ասում են նաև, որ «բարեկամը նա է, ով ունակ է կիսելու քո հաջողությունը»։ Հայ-ֆրանսիական փառավոր պատմությունը փաստում է, որ երբ համադրվում են այս երկու ճշմարտությունները, բարեկամությունը դառնում է առանձնաշնորհյալ։ Հայ-ֆրանսիական բարեկամությունը չի սկսվել Հայաստանի անկախությունից. մեր ժողովուրդները միմյանց ճանաչելու և սերտորեն համագործակցելու առիթ են ունեցել...
  • 08
    03, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Փարիզի քաղաքապետարանում կայացած ընդունելությանը Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Փարիզի քաղաքապետարանում կայացած ընդունելությանը Հարգարժա՛ն քաղաքապետ, Սիրելի՛ հայրենակիցներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ինձ համար հաճելի է կրկին գտնվել Փարիզում: Մի քաղաքում, որ պատմության ընթացքում «շատ ալիքների է բախվել, բայց չի սուզվել», այլ շարունակել է ծաղկել ու զարգանալ՝ հավերժ մնալով քաղաքակրթության յուրօրինակ կենտրոն: Իզուր չեն ասում, որ Փարիզում միայն զբոսանքը՝ պատմության, գեղեցկության և կյանքի իմաստի մասին դասեր է տալիս: Հաճելի է, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը հնարավորություն է ունեցել հաղորդակից լինելու այդ...
  • 08
    03, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ֆրանսիական ձեռնարկությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ֆրանսիական ձեռնարկությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Ջերմորեն ողջունում եմ արդեն ավանդույթ դարձած, մեր երկրների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված այս միջոցառման մասնակիցներին և կազմակերպիչներին: Հայ-ֆրանսիական պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններն ընկած են ոչ միայն մեր քաղաքական, այլ նաև տնտեսական բնույթի հարաբերությունների հիմքում: Սա մեզ վստահություն է ներշնչում, որ կողմերը կարող են ապահովել բավականաչափ խոշոր ու հավակնոտ տնտեսական ծրագրերի իրականացում: Հարգելի՛ գործարարներ,...
  • 02
    03, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության 25-ամյակի առթիվ Այս տարի նշում ենք Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության 25-րդ տարեդարձը: Ճանապարհը, որ սկսվեց Հայաստանի անկախության վերականգնմամբ, կայուն կերպով ձևավորեց և ամրապնդեց մեր տեղն ազգերի ընտանիքում: Այս տարիների ընթացքում մենք շատ ձեռքբերումներ ենք ունեցել, բայց գիտակցում ենք, որ դեռ անելիքներ կան: Որպես ՄԱԿ-ի անդամ՝ Հայաստանը հետևողականորեն աջակցել է խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության առաջմղմանն ուղղված միջազգային ջանքերին: ...
  • 28
    02, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Կարնեգի» կենտրոնում Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Կարնեգի» կենտրոնում Հարգելի՛ պարոն Լեհնե, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Ինձ համար, իհարկե, պատիվ է ելույթ ունենալ «Հանուն համաշխարհային խաղաղության» Կարնեգի հիմնադրամի Բրյուսելի գրասենյակի կազմակերպած միջոցառման ժամանակ : Դուք առաջին անգամ եք ինձ հյուրընկալում, բայց ես ջերմությամբ եմ հիշում Վաշինգտոնի ձեր կենտրոնական գրասենյակում ունեցած հանդիպումներն ու քննարկումները: Նման հեղինակավոր հարթակները հնարավորություն են ընձեռում մի կողմից՝ ներկայացնելու մեր երկրում տեղի ունեցող զարգացումների...
1
...
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
...
75
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2023 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: