• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 09
    05, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի  և խաղաղության տոնի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ: Առաջին հերթին շնորհավորում եմ մեր վետերաններին, որոնց շարքերը, ցավոք, տարեցտարի նոսրանում են: Այսօր մեզ համար գեղեցիկ առիթ է արտահայտելու մեր մեծագույն հարգանքն ու հիացմունքը նրանց հանդեպ: Նաև առիթ է արտահայտելու մեր երախտագիտությունն այն հերոսական սերնդի նկատմամբ, որն անցավ գերմարդկային փորձությունների միջով և մեր երկրի համար ապահովեց խաղաղ աշխատանքի և զարգացման հեռանկար: Երկրորդ...
  • 01
    05, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ: Մայիսի 1-ին աշխարհի աշխատավորներն ավանդաբար նշում են իրենց տոնը և փառաբանում ազնիվ գործը: Սա, հիրավի, մարդկային արժանապատվության տոն է: Խաղաղ աշխատանքը, արդար վաստակը և փոխադարձ հարգանքը հավերժական արժեքներ են, որոնք հազարամյակների ընթացքում ձևավորված հարուստ ավանդույթների շնորհիվ իրենց հաստատուն տեղն ունեն նաև մեր իրականության մեջ: Այդ արժեքները սերնդեսերունդ մեզ են փոխանցել մեր ծնողներն ու...
  • 24
    04, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր ապրիլի 24-ն է՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Մենք խնկարկում ենք հիշատակը մեր սրբադասված նահատակների: Տեղահանության քողի տակ իրականացված եղեռնը Օսմանյան կայսրության պետական ծրագիրն էր, որ ի կատար ածվեց բացառիկ, մինչ այդ չտեսնված դաժանությամբ և հետևողականությամբ: 1915 թվականի ապրիլի 24-ին հազարամյակներով չափվող հայոց պատմությունը բաժանվեց երկու մասի` մինչև այդ ողբերգական տարեթիվը և դրանից հետո: Հրաշքով փրկված արևմտահայության բեկորները սփռվեցին...
  • 20
    04, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը 
«Ազգ-բանակ-2017» համաժողովում Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Ազգ-բանակ-2017» համաժողովում Հարգելի՛ գործընկերներ, Շատ ուրախ եմ այս համաժողովի շրջանակներում մեր հանդիպման համար: Ուրախ եմ, որ այստեղ ներկա են կրթության, պաշտպանության, մեր հասարակական կյանքի կազմակերպման այլ բնագավառների աշխատողներ: Հանրային կառավարման բնագավառում երկար տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում չկա որևէ համակարգային հարց, որը հնարավոր լինի լուծել առանձին վերցրած ոլորտի շրջանակներում: Արդի հասարակության պայմաններում այդպիսի հարցերը շաղկապված են, ուստի անհրաժեշտ են համալիր...
  • 14
    04, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Ձեզ է վստահված Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգության և իրավունքների պաշտպանության, երկրում հասարակական կարգի և օրինապահության ամրապնդման կարևորագույն ոլորտը, և դուք արժանապատվորեն եք իրականացնում ձեր առաքելությունը: Ոստիկանության գործունեության բնագավառում իրականացվող արմատական բարեփոխումները, տեխնիկական վերազինումը, ոստիկանության...
  • 07
    04, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Սիրելի՛ կանայք, Շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ երջանկություն և ամենայն բարիք: Մաղթում եմ բոլորիդ, որ այս գեղեցիկ տոնը միշտ դիմավորեք բարձր տրամադրությամբ: Մենք՝ որպես պետություն և հասարակություն, մտնում ենք փոփոխությունների և զարգացման կարևորագույն փուլ, և այս գործընթացներում առանձնակի մեծ է լինելու ձեր դերակատարությունը: Բազմադարյա Հայաստանը ամուր է եղել նաև ձեզնով, իսկ այսօր՝ նորացող մեր հայրենիքը ուժեղ և առաջադեմ է...
1
...
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
...
76
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2023 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: