• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 31
    12, 2024
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Աշխարհասփյուռ հայություն, 2025 թվականի նորամուտին՝ ցանկանում եմ ջերմ ողջույններս և բարեմաղթանքներս հղել ձեզ: Ամանորը յուրահատուկ պահ է և լավ առիթ վերլուծելու անցած տարին և նոր ծրագրերով, գաղափարներով և նպատակներով առաջ նայելու համար: Մեր պատմության այս բեկումնային փուլում, երբ բազմաթիվ են ներքին և արտաքին տարաբնույթ մարտահրավերները, առավել քան երբևէ հրամայական է ազգային անվտանգության համակարգի...
  • 13
    10, 2024
    Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն Էրեբունի-Երևանի 2806-ամյա հոբելյանի առթիվ Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն Էրեբունի-Երևանի 2806-ամյա հոբելյանի առթիվ Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Էրեբունի-Երևանի 2806-ամյա հոբելյանի առթիվ: Երևանը մեր երկրի այցեքարտն ու խորհրդանիշն է իր հազարամյա պատմությամբ և մերօրյա զարթոնքով և պատահական չէ, որ հաճախ պետություններն ու նրանց մայրաքաղաքները նույնանում են ինչպես օտարների, այնպես էլ աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերի ընկալումներում: Իր հիմնադրման երրորդ հազարամյակին մոտեցող մեր քաղաքը, սակայն նաև հոգատարություն, սեր և պատասխանատվություն է պահանջում, որովհետև ինչպես...
  • 21
    09, 2024
    Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ Սիրելի հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը: Մեր երիտասարդ հանրապետությունն անցած երեք տասնամյակների ընթացքում հաղթահարեց ծանր փորձություններ երբեմն նաև անասելի ջանքով, որովհետև նորանկախ պետականությունը հարկադրված էր բախվել պատերազմի, տնտեսական ճգնաժամի, պետական կառավարման համակարգի արմատական վերափոխումների մարտահրավերներին գրեթե միաժամանակ: Բայց մենք կարողացանք որպես ժողովուրդ, որպես պետություն, ամրանալ ու ոտքի կանգնել՝ ունենալով...
  • 23
    08, 2024
    Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման առթիվ Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման առթիվ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, 34 տարի առաջ այս օրը Հայաստանի նորագույն պատմությունը համալրվեց մի իրողությամբ, որը ելակետային էր դառնալու բազմադարյա դադարից հետո մեր պետականության ու պետության վերածննդի համար՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը: Անկախության հռչակագրով ազդարարվեց մի նոր շրջափուլի մեկնարկը, որի տրամաբանական շարունակությունն ու վերջնակետը 1991 թվականի սեպտեմբերի 21-ի կայացած Անկախության հանրաքվեն էր: Հռչակագիրը...
  • 05
    07, 2024
    Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ: Պետականությունների ստեղծման և ամրության հիմնաքարային դրույթները շատ չեն և հաճախ հանգում են Անկախության հռչակմանն ու Սահմանադրության ընդունմանը: Այս տեսանկյունից, ինչպես 1991 սեպտեմբերի 21-ի Անկախության, այնպես էլ 1995 թվականի հուլիսի 5-ի Սահմանադրական հանրաքվեները Հայաստանի ժողովրդի՝ անկախ ինքնիշխան, սոցիալական ու զարգացող պետություն ունենալու հավաքական կամքի...
  • 09
    05, 2024
    Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ։ 79 տարի առաջ այս օրը նշանավորվեց ֆաշիզմի դեմ մղած մեծ պատերազմում առաջադեմ մարդկության հաղթանակով։ Հայ ժողովուրդն այդ հաղթանակում ունեցավ իր մեծ ավանդը և տվեց ծանր կորուստներ։ Մայիսի 9-ի խորհուրդը սակայն, միայն ռազմական հաղթանակով չէ, որ սահմանափակվում է, այդ հաղթանակը նախ և առաջ ազատության, խաղաղության և ապագայում էլ անարդար պատերազմները կանխարգելելու բովանդակություն ունի։ Թանկագին...
1
...
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
...
81
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: