• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 19
    02, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հովհաննես Թումանյանի 140-ամյակին Սիրելի հայրենակիցներ, Այսօր մենք միասին նշում ենք Հովհաննես Թումանյանի եւ ինչպես դուք եւ մենք ենք սիրում ասել, Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 140-րդ տարեդարձը: Մեծերի հոբելյանները հրաշալի առիթ են ոչ միայն հիշելու ու հարգանքի տուրք մատուցելու, այլեւ վերաիմաստավորելու նրանց գործն ու վաստակը, նորովի վերծանելու նրանց հայրենաշեն գաղափարներն ու պատգամները: Այս առումով Հովհաննես Թումանյանը բացառիկ երեւույթ է ինչպես մեր գրականության, այնպես էլ հասարակական, քաղաքական կյանքում: Իմ...
  • 12
    02, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը "Բարգավաճ Հայաստան" կուսակցության համագումարի ժամանակ Հարգելի տիկնայք եւ պարոնայք, Մեկ տարուց ավելի ժամանակ է անցել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախորդ համագումարից, որտեղ մեր քաղաքական կյանքում կարեւոր դերակատարություն ունեցող "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը պաշտպանեց իմ թեկնածությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններում: Մեկ տարի առաջ մենք քննարկում էինք Հայաստանի զարգացման ու առաջընթացի, մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության ու ավելի լավ վաղվան հասնելու հնարավորություններն ու ուղիները: Անցած մեկ տարվա...
  • 07
    02, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մյունխենի անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովում Հարգելի պարոն Բիլդտ, Հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Մյունխենի անվտանգության հարցերով այս հեղինակավոր համաժողովում եւ խոսել մեր տարածաշրջանի մասին, ներկայացնել մեր տեսանկյունը, որովհետեւ վստահ եմ, որ տարածաշրջանում կան նաեւ այլ տեսակետներ. տարածաշրջան, որը վերջին երկու տասնամյակի ընթացքում կրկին հայտնվել է պետությունների, միջազգային կազմակերպությունների, վերլուծաբանների ու առաջատար լրատվամիջոցների օրակարգում: Ավելի քան 70 տարի...
  • 03
    02, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սիրելի´ հայրենակիցներ, Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ: Շատ ուրախ եմ այս հանդիպման համար: Այսօրինակ հանդիպումներն ու հավաքները միշտ էլ նոր լիցքեր են հաղորդում եւ դրդում ավելի փութաջանորեն զբաղվելու համահայկական խնդիրներով: Սփյուռքի հետ ուս ուսի` մենք ուժեղ ենք, Հայաստանում մեզ ավելի զորեղ ենք զգում, եւ վստահ եմ, որ նույն կերպ էլ դուք եք մտածում` թիկունքում ունենալով Հայաստանը: Շվեյցարահայ համայնքը, գրեթե բոլոր հայ գաղթօջախներին բնորոշ խնդիրներով հանդերձ, մեր ամենակազմակերպված...
  • 27
    01, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ Սիրելի´ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Այսօր մենք նշում ենք մեր անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկի` Հայկական բանակի տոնը: Տասնյոթ տարի առաջ, երբ հարցականի տակ էր մեր անկախությունը, բանակի ստեղծումը դարձավ օրվա ամենաանհետաձգելի հրամայականը: Հայկական բանակը ձեւավորվեց ու թրծվեց պատերազմի բովում` գոյության առաջին իսկ օրերից դրսեւորելով իր լավագույն որակները` անմնացորդ նվիրումը հայրենիքին, անկոտրում մարտական կամքն ու հաղթանակի ոգին: Այդ ամենի շնորհիվ...
  • 31
    12, 2008
    ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ամանորի ուղերձը Սիրելի հայրենակիցներ, Հաշված րոպեներ անց միասին կդիմավորենք նոր տարին: Մենք թերթում ենք անկախ Հայաստանի տարեգրության ևս մեկ էջ, որ լի է թե նվաճումների ու ոգևորության դրվագներով, թե բարդ իրադարձություններով ու լուրջ փորձություններով: 2008 թվականը մեզ համար փոփոխությունների, դժվար ու պատասխանատու որոշումներ ընդունելու շրջան էր: Այն մեր երկրի ու մեր տնտեսության առջև հարուցեց լրջագույն խնդիրներ, ի հայտ բերեց մի շարք մարտահրավերներ: Նախ ընտրություններն ու քաղաքական ցնցումներն էին լուրջ...
1
2
3
4
5
6
...
78
79
80
81
82
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: