«Հավելված N 1

Հանրապետության նախագահի
2018 թվականի ապրիլի 18-ի
ՆՀ-264-Լ հրամանագրի»

 
 
 
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
 
 
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 

1. Հանրապետության նախագահի աշխատակազմի (այսուհետ` աշխատա­կազմ) նպատակն է Հանրապետության նախագահի լիազորությունների իրականաց­ման ապա­հովումը:

2. Աշխատակազմը ստեղծվում և վերակազմակերպվում է Հանրապետության նախագահի հրամանագրով:

3. Աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատ­կերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատակա­նաց­ման այլ միջոցներ:

4. Աշխատակազմի անվանումն է`

հայերեն` Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ,
անգլերեն` Office to the President of the Repսblic of Armenia,
ռու­սե­րեն` Аппарат Президента Республики Армения:

5. Աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղաք Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1:
 
 
2. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
 

6. Աշխատակազմը Հանրապետության նախագահի լիազորությունների իրականաց­ման նպատակով ապահովում է՝

1) Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության 93-րդ հոդվածով սահմանված` Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրություններ նշանակելու լիազորությունների իրականացումը.

 2) Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության 129-րդ հոդվածով սահմանված՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը քսանմեկօրյա ժամկետում ստորագրելու և հրապարակելու, կամ նույն ժամկետում Սահմանադրու­թյանն օրենքի համապատաս­խանու­թյունը որոշելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունների իրականացումը.

3) Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության 130-րդ հոդվածով սահմանված՝ Սահմանադրությամբ սահմանված դեպքերում Կառավարու­թյան հրա­ժա­րականն անհապաղ ընդունելու լիազորության իրականացումը.

4) Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության 131-րդ հոդվա­ծով սահ­մանված՝ Կառավարության կազմում փոփոխություններ կատարելու լիա­զո­րու­­թյան իրականացումը.

5) Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության 132-րդ հոդվա­ծով սահմանված՝ միջազգային պայմանագրեր կնքելու, օտարերկրյա պետություննե­րում և միջազգային կազմա­կերպություններում դիվանագիտական ներկայացուցիչ­ներին նշանակելու և հետ կանչելու, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմա­կերպու­թյուն­ների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը ընդունելու, վավերացում չպահանջող միջազգային պայմանագրե­րը հաստատելու, կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու լիազորությունների իրա­կանացումը.

6) Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության 133-րդ հոդ­վածի 1-ին մասով սահմանված՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրա­մանա­տա­րական կազմը նշանակելու և ազատելու լիազորությունների իրակա­նացումը.

7) Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության 134-րդ հոդվա­ծով սահմանված՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով  Հայաստանի Հանրա­պետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղա­քա­ցիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը լուծելու լիազորությունների իրա­կանացումը.

8) Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության 135-րդ հոդվա­ծով սահմանված՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով դատապարտյալներին ներում շնորհելու հարցը լուծելու լիազորության իրականացումը.

9) Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության 132-րդ հոդ­վածի 3-րդ մասով, 133-րդ հոդվածի 2-րդ մասով, 136-րդ և 137-րդ հոդվածներով սահմանված՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով  դիվանագիտական աստի­ճաններ, բարձրագույն զինվորական կոչումներ, բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու, Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, պատվա­վոր կոչումներով պարգևատրելու լիազորությունների իրակա­նացումը.

10) Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության 138-րդ հոդվածով սահմանված՝ օրենքով սահմանված հիմքերով և կարգով ժամանակավոր պաշտոնա­կատարներ նշանակելու լիազորության իրականացումը.  

11) Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ համապատասխան ակտը սահման­ված ժամկետում իր առարկու­թյուն­ներով առաջարկությունը ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին վերադարձնելու լիազորության իրականացումը.

12) Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ վարչապետին նշանակելու լիազորության իրականացումը.

13) Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության 150-րդ հոդվածով սահմանված՝ սահմանված ժամկետում փոխվարչապետներին և նախա­րար­­ներին նշանակելու կամ Սահմանադրական դատարան դիմելու լիազորու­թյունների իրականացումը. 

14) Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին նշանակելու լիազորու­թյան իրականացումը.

 15) Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված՝ Ազգային ժողովին Սահմանադրական դատարանի դատա­վորների թեկնածու­ներին ներկայացնելու, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահ­ներին, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորներին, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահներին նշանակելու լիազորություն­ների իրականացումը.

16) Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված և Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում՝ Սահմանադրական դատարան դիմելու լիազորության իրականացումը.

17) Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության 206-րդ հոդվածով սահմանված՝  հանրաքվե նշանակելու լիազորության իրականացումը.

18) Հանրապետության նախագահի փոխգործակցությունը օտար­երկրյա պետական մարմինների, պաշտոնատար անձանց, քաղաքական և հա­սա­րա­կական գործիչների, այդ թվում՝ սփյուռքի կառույցների, սփյուռքահայ քաղաքական և հասարակական գործիչ­ների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ.

19) Հանրապետության նախագահի արտաքին կապերին վերաբերող արարողակարգային միջոցառումները.

20) Հանրապետության նախագահի համագործակցությունը զանգ­վածային լրատվության միջոցների հետ.

21) Հանրապետության նախագահի և աշխատակազմի գործու­նեու­թյան ընթացքում առաջացած փաստաթղթերի պահպանումը, մշակումը և oգտա­գործումը, ինչպես նաև գործավարության իրականացումը.

22) Հանրապետության նախագահի ուղերձների նախապատրաս­տումը և առաքումը:
 
3. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԵՎՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
 
7. Աշխատակազմը կառավարում է Հանրապետության նախագահը:
8. Հանրապետության նախագահը`
1) ստեղծում և վերակազմակերպում է աշխատակազմը.

2) աշխատակազմի գործառույթների շրջանակներում սահմանում է աշխատա­կազմի գործունեության կոնկրետ ուղղությունները՝ հաստատելով և փոփոխելով աշխա­տակազմի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

3) սահմանում է աշխատակազմի աշխատա­կիցների քանակը.

4) օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազա­տում աշխատակազմի ղեկավարին, աշխատակազմի ղեկավարի տեղակալներին, Հան­­րա­­պե­տության նախագահի խորհրդականներին, այդ թվում՝ Հան­­րա­­պե­տության նախագահի հասարակական հիմունքներով խորհրդականներին (այսուհետ՝ խորհրդականներ), Հանրապետության նախա­գա­հի oգնա­կաններին, Հանրապետու­թյան նախագահի ռեֆերենտներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

5) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պաշտոնի է նշանակում և պաշ­տոնից ազատում աշխատակազմի քաղաքացիական ծառայության համապատաս­խան պաշտոններ զբաղեցնող անձանց, ներքին աուդիտորներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

6) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում աշխատակազմի ղեկավարի` օրենսդրության պահանջներին հակասող հրամանները և հանձնարարականները.

7) իրականացնում է աշխատակազմի կառավարմանն ուղղված այլ գործա­ռույթ­ներ:

9. Հանրապետության նախագահին անմիջականորեն հաշվետու են` Հանրա­պետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, Հանրապետության նախա­գահի խորհրդականները, Հանրապետության նախագահի oգնականները, Հանրա­պե­տության նախագահի ռեֆերենտները:

10. Աշխատակազմը ղեկավարում է աշխատակազմի ղեկավարը՝ օրենքով, իրավական այլ ակտերով և աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին և խնդիրներին համապատասխան: Աշխատակազմն իր իրավասու­թյան սահմաններում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ է ձեռք բերում և իրականացնում աշխատակազմի ղեկավարի միջոցով:

11. Աշխատակազմի ղեկավարը`

1) պատասխանատու է աշխատակազմի առջև դրված խնդիրների ու գործա­ռույթ­ների իրականացման համար.

2) աշխատակազմին է փոխանցում Հանրապետության նախագահի հանձնա­րա­րական­ները.

3) իր լիազորությունների շրջանակներում համագործակցում է այլ պետական մարմինների ղեկավարների հետ.

4) ծանոթանում է Հանրապետության նախագահին և աշխատակազմին ուղղված նամակների, հեռագրերի և այլ փաստաթղթերի հետ և դրանց մասին զեկուցում Հանրապետության նախագահին.

5) ապահովում է Հանրապետության նախագահի և նախագահի աշխատա­կազմի ընթացիկ և հեռանկա­րային, այդ թվում՝ կարճաժամկետ և երկարաժամկետ աշխա­տանքային ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում Հանրա­պե­­տության նախագահին.

6) Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներ­կայացնում Ազգային ժողովի ընդունած oրենքները, Հանրապետության նախագահի հրամանագրերի, կարգա­դրու­թյուն­ների նախագծերը, ինչպես նաև այլ պաշտոնական փաս­տաթղթերը.

7)  կազմակերպում է Հանրապետության նախագահի աշխատանքային օրա­կարգում ներառված միջոցառումները.

8) Հանրապետության նախագահի հաստատմանն է ներկայացնում աշխատա­կազմի կանոնադրության նախագիծը.

9) օրենքով սահմանված կարգով աշխատակազմում պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում աշխատակազմի՝ Հանրապետության նախագահի կողմից չնշա­­նակ­վող քաղաքացիական ծառայողներին, իր օգնականին, ինչպես նաև քաղա­քա­ցիական աշխատողներին և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

10) տնoրինում է աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

11) Հանրապետության նախագահի հավանությանն է ներկայացնում աշխատա­կազմի համապատասխան ֆինանսական տարվա ծախսերի նախահաշվի նախա­գիծը.

12) արձակում է հրամաններ, տալիս հանձնարարականներ, վերահսկում է դրանց կատարումը.

13) չեղարկում կամ կասեցնում է իր տեղակալների հանձնարարականները.

14) ներկայացնում է աշխատակազմն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ փոխհարաբերություններում, իր իրավասության սահման­ներում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անու­նից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

15) ապահովում է Հանրապետության նախագահի հանձնարարականների կա­տա­րու­մը, ինչպես նաև Հանրա­պետու­թյան նախագահի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի, բանակցու­թյուն­­ների և ուղևորությունների արձանագրու­թյուն­ների կազմման աշխատանքները, վերա­հսկում դրանց կատարման ընթացքը.

16) լսում է աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների հաշվե­տվու­­թյուն­ները, քննում է կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ստուգ­ման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

17) Հանրապետության նախագահի անվտանգությունն ապահովող ծառայու­թյան ղեկավարի հետ համատեղ հաստատում է աշխատակազմի անցագրային և ներ­քին ռեժիմը.

18) հաստատում է աշխատակազմի հաստիքացուցակը. 
 
19) հաստատում է աշխատակազմի աշխատանքային ներ­քին կարգապահա­կան կանոնները.
 
20) հաստատում է աշխատակազմի տարեկան հաշվեկշիռը.
 
21) հաստատում է աշխատակազմի գործավարության կարգը.
 
22) իրականացնում է աշխատակազմի ղեկավարմանն ուղղված այլ գործա­ռույթ­ներ.
 
23) կատարում է Հանրապետության նախագահի առանձին հանձնարա­րականները:

12. Աշխատակազմի ղեկավարը Հայաստանի Հանրապետության օրենսդրու­թյամբ սահմանված կարգով պատասխանատու է աշխատակազմի լիազորությունների իրականաց­ման մասնագիտական գործառույթների, ինչպես նաև կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականաց­ման և քաղաքացիա­իրավական հարաբերությունների մասնակցության համար:

13. Աշխատակազմի ղեկավարին անմիջականորեն հաշվետու են աշխատա­կազմի ղեկավարի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկա­վար­­ները, աշխատակազմի ղեկավարի օգնականը:

14. Աշխատակազմի ղեկավարի տեղակալների գործառույթներն ըստ ոլորտների սահմանում է աշխատակազմի ղեկավարը:

15. Աշխատակազմի ղեկավարի տեղակալներից մեկը Հանրապետության նախագահի հանձնարարությամբ փոխարինում է նրան վերջինիս բացակայության ժամանակ:

 
4. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԸ,   ՕԳՆԱԿԱՆՆԵՐԸԵՎՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԸ
 
 
16. Հանրապետության նախագահի խորհրդականները`

1) Հանրապետության նախագահի լիազորությունների և գործառույթների շրջանակներում կազմում են իրենց աշխատանքային ծրագրերը և ներկայացնում Հանրապետության նախագահի հավանությանը.

2) իրականացնում են Հանրապետության նախագահի կողմից իրենց հանձնա­րարված ոլորտի ուսումնասիրություն, պարզում են ոլորտի զարգացման միտումները, վերհանում առկա հիմնահարցերը և առաջարկություններ են ներկայացնում Հանրապետության նախագահին դրանց լուծման ուղղությամբ.

3) պարբերաբար Հանրապետության նախագահին են ներկայացնում իրենց հանձնարարված ոլորտին վերաբերող վերլուծական-խորհրդատվական նյութեր.

4) Հանրապետության նախագահի հանձնարարությամբ մասնակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություն­ներում իրենց գոր­ծառույթ­ներին վերաբերող հարցերի քննարկմանը.

5) Հանրապետության նախագահի հանձնարարությամբ ղեկավարում են Հանրապետության նախագահի կողմից ստեղծված աշխատանքային խմբերի աշխատանքները և (կամ) մասնակցում են դրանց աշխատանքներին.

6) մասնակցում են իրենց հանձնարարված բնագավառին առնչվող` Հանրապե­տության նախագահի այցերի, զրույցների, բանակցությունների, խորհրդակ­ցություն­ների, հանդիպումների և ուղևորությունների նախապատրաստ­մանը.

7) ըստ անհրաժեշտության, մասնակցում են Հանրապետության նախագահի հանդիպումներին և այցերին.

8) Հանրապետության նախագահի հանձնարարությամբ իրականացնում են քաղաքացիների ընդունելություն.

9) կատարում են Հանրապետության նախագահի առանձին հանձնարարա­կաններ:

17. Հանրապետության նախագահի խորհրդականների պարտականություն­ները սահմանում է Հանրապետության նախագահը:

18. Հանրապետության նախագահի օգնականները`

   1) Հանրապետության նախագահի կողմից սահմանված պարբերականու­թյամբ Հանրապետության նախագահին տեղեկատվություն են ներկայացնում իրենց տրված հանձնարարությունների վերաբերյալ և, անհրաժեշտության դեպքում, Հան­րա­­պե­տության նախագահի հանձնարարությամբ, առաջարկություններ են ներկայաց­նում դրանց վերաբերյալ.

2) Հանրապետության նախագահի հանձնարարությամբ, համագործակցելով աշխա­տա­կազմի ստորաբաժանումների աշխատողների հետ, Հանրապետության նախագահի համար նախապատրաստում են տեղեկատվական նյութեր.

3) մասնակցում են իրենց հանձնարարված բնագավառին առնչվող` Հանրա­պետության նախագահի այցերի, զրույցների, բանակցությունների, խորհրդակցու­թյուն­ների, հանդիպումների և ուղևորությունների նախապատրաստ­մանը.

4) իրենց գործառույթներն իրականացնելիս համագործակցում են համապա­տաս­խան պետական մարմինների, կազմակերպություն­ների, ինչպես նաև փորձա­գետ­ների հետ.

5)  Հանրապետության նախագահի հանձնարարությամբ հրավիրում են աշխա­տանքային խորհրդակցություններ, քննարկումներ շահագրգիռ պետական, տե­ղա­կան ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, պետական, տեղական ինքնակառավարման մար­միններում և կազմակերպություններում մասնակցում են Հանրապետության նախա­գահի կողմից իրենց տրված հանձնարարություններին վերաբերող հարցերի քննարկ­մանը.

6) Հանրապետության նախագահի հանձնարարությամբ իրականացնում են քաղաքացիների ընդունելություն.

7) վերլուծում են Հանրապետության նախագահի կողմից իրենց մակագրված փոստը և ամփոփ տեղեկատվություն ներկայացնում Հանրապետության նախա­գահին.

8) կատարում են Հանրապետության նախագահի առանձին հանձնարա­րա­կաններ:

19. Հանրապետության նախագահի օգնականների պարտականու­թյունները սահմա­նում է Հանրապետության նախագահը:
20. Հանրապետության նախագահի ռեֆերենտները`

1) նախա­պատ­րաստում են Հանրապետության նախագահի ուղերձների և նամակ­ների նախագծերը, ինչպես նաև նրա անունից կազմվող այլ փաստաթղթերի նախա­գծեր.

2) իրականացնում են տեղեկատվական և վերլուծական առանձին աշխատանք­ներ.
 
3) կատարում են Հանրապետության նախագահի առանձին հանձնա­րարա­կան­ներ:

21. Հանրապետության նախագահի ռեֆերենտների պարտականու­թյուն­ները սահման­ում է Հանրապետության նախագահը:


 5. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

22. Իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժինը`

1)   ապահովում է Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորության իրականացումը՝ իրավական փորձա­քննություն է իրականացնում Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախա­գահի ստորա­գրմանը ներկայացված օրենքները` Սահմանադրությանը համապատաս­խանու­թյան վերաբերյալ.

2) ապահովում է Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված լիազորությունների իրականացումը՝ իրա­վական փորձաքննություն է իրականացնում Հանրապետության նախա­գահի կողմից կնքվող, հաստատվող, կասեցվող կամ չեղյալ հայտարարվող միջազ­գային պայմանա­գրերը.

3) ապահովում է Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորությունների իրականացումը՝ իրավական փորձաքննություն է իրականացնում Հանրապետության նախա­գահի ստորագրմանը ներկայացվող հրամանագրերի և կարգադրությունների նախագծերը.

4) ապահովում է Հանրապետության նախագահի` Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորությունների իրականացումը՝ Հանրապե­տու­թյան նախագահի ստորագրմանը ներկայացվող համապատասխան ակտերն առարկու­թյուն­­ներով վերադարձնելը տվյալ մարմնին, ինչպես նաև սահմանված կարգով Սահմա­նադրական դատարան դիմելու իրավունքի իրացումը.

5) ուսումնասիրում և նշագրում է աշխատակազմի այլ ստորաբաժանումների կողմից կազմված և Հանրապետության նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի ստորագրմանը ներկայացվող իրավական հարցեր պարունակող համապատասխան ոլորտների փաստաթղթերը.

6) ապահովում է Հանրապե­տության նախագահին կամ աշխատակազմի ղեկա­վարին դիմած քաղաքացիների՝ իրավական բնույթ կրող համապատասխան ոլորտների վերաբերյալ դիմումների կամ այլ գրությունների ընթացքը:

23. Իրավաբանական վարչության ներման և քաղաքացիության բաժինը`

1) ապահովում է Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության 134-րդ հոդվածով սահմանված լիազորության իրականացումը՝ նախապատրաստում է Հայաս­տանի Հանրապետու­թյան քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու կամ քաղա­քացիության շնոր­հումը կամ դադարեցումը մերժելու վերաբերյալ հրամանագրերի նա­խա­գծերը և համապատասխան նյութերը՝ Հանրապետության նախագահին ներ­կայա­ցնելու համար.

2) ապահովում է Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության 135-րդ հոդվածով սահմանված լիազորության իրականացումը՝ նախապատրաստում է դատա­պարտյալներին նե­րում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու վերաբերյալ հրամա­նագրերի նախագծերը և համապատաս­խան նյութերը՝ Հանրապետության նախագահին ներ­կայա­ցնելու համար.

3) ապահովում է Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորության իրականացումը՝ կազմակերպում է Սահմանա­դրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման ընթացակարգի իրականացման ապա­հովումը.

4) ուսումնասիրում և նշագրում է աշխատակազմի այլ ստորաբաժանումների կողմից կազմված և Հանրապետության նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի ստորագր­մանը ներկայացվող իրավական հարցեր պարունակող համապատասխան ոլորտների փաստաթղթերը.

5) ապահովում է Հանրապետության նախա­գահի ստորագրմանը ներկայացվող օրենքների, հրամանագրերի և կարգադրությունների նախագծերի, ինչպես նաև այլ պաշտոնական փաս­տաթղթերի իրավական փորձաքննության իրականա­ցումը.

6) ապահովում է Հանրապե­տության նախագահին կամ աշխատակազմի ղեկա­վարին դիմած քաղաքացիների՝ իրավական բնույթ կրող համապատասխան ոլորտների վերաբեր­յալ դիմումների կամ այլ գրությունների ընթացքը.

7) ապահովում է Հանրապե­տության նախագահի կամ աշխատակազմի շահերի ներ­կայա­ցումը Հայաստանի Հանրապե­տության վարչական դատարաններում, ինչպես նաև պետական այլ մար­միններում:

24. Իրավաբանական վարչության մոնիթորինգի և վերլուծության բաժինը`

1) ապահովում է Հանրապետության նախագահի սահմանադրական լիազորու­թյուն­ների իրականացման հետ կապված՝ Ազգային ժողովի ընդունած և Հանրապե­տության նախագահի ստորագրմանը ներկայացված օրենքների մոնիթորինգը և վերլուծությունը.

2) ապահովում է Հանրապետության նախագահի սահմանադրական լիազորու­թյունների իրականացման հետ կապված՝ աշխատակազմ կարծիքի ներկայացված օրենքների նախագծերի մոնիթորինգը և վերլուծությունը.

3) ապահովում է Հանրապետության նախագահի սահմանադրական լիազորու­թյուն­ների իրականացման հետ կապված՝ Կառավարության նիստերի օրակարգերում ընդգրկված օրենքների նախագծերի մոնիթորինգը և վերլուծությունը.

4) ապահովում է Հանրապետության նախագահի սահմանադրական լիազորու­թյուն­ների իրականացման հետ կապված՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողով­ներում, ինչպես նաև լիագումար նիստերում ընդգրկված օրենքների նախագծերի մոնի­թո­րինգը և վերլուծությունը.

5) ապահովում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելու լիազորության իրականացումը՝ նախապատրաստելով դրա համար օրենքով նախատեսված փաստաթղթերը.

6) ապահովում է Սահմանադրական դատարանում Հանրապետության նախա­գահի դիմումի հիման վրա քննության ենթակա գործերի մոնիթորինգի իրականացման աշխատանքները.

7) կազմակերպում է Հանրապե­տության նախագահի կամ աշխատակազմի շահերի ներկայացումը Սահմանադրական դատարանում:

25. Նախագահական նախաձեռնությունների վարչության ռազմավարական նախաձեռնու­թյուն­ների և վերլուծությունների բաժինը՝

1)   ապահովում է տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, առողջա­պահու­թյան, սփյուռքի, տարածքային զարգացման և այլ ոլորտների ռազմավարական նախաձեռնությունների վերհանումը և իրականացումը.

2) ապահովում է կազմակերպությունների և ներդրումային ծրագրերի վերա­բերյալ տեղեկատվության հավաքագրումը, վերլուծությունների իրականացումը և զեկույց­ների կազմումը.

3)     ապահովում է աշխատակազմի տարեկան հաշվետվությունների կազմումը և գնահատում է աշխատակազմի ռազմավարական խնդիրների իրականացումը.

4)        ապահովում է Հանրապետության նախագահի մարզային այցելություն­ների ծրագրերի մշակումը և կազմակերպումը.

5)      ապահովում է ամենամյա իրադարձությունների, տոների և հիշատակի օրերի հետ կապված նախաձեռնությունների իրականացումը.

6) ապահովում է Հանրապետության նախագահի՝ համապատասխան ոլորտնե­րում իրականացվող ռազմավարական և սոցիալական նախաձեռնություն­ների մշտա­դի­տարկ­­ման իրականացումը․

7)     ապահովում է համապատասխան ոլորտներին առնչվող Հայաստանի Հան­րա­պետու­թյան օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյուն­­քում հնարավոր ազդեցության վերաբերյալ ուսումնասիրությունների, հետազո­տություն­ների և վերլուծությունների իրականացումը.  

26. Նախագահական նախաձեռնությունների վարչության հատուկ ծրագրերի իրականացման բաժինը՝

1)ապահովում է նախագահական հատուկ ծրագրի(երի) շրջանակներում համապատասխան նախաձեռնությունների իրականացումը.

2)ապահովում է նախագահական հատուկ ծրագրի(երի) շրջանակներում տեղական և արտասահմանյան համապատասխան կազմակերպությունների գործու­նեու­թյան վերաբերյալ տեղեկատվության վերհանումը, հավաքագրումը և մշտադի­տարկումը.

3)          ապահովում է նախագահական հատուկ ծրագրի(երի) շրջանակներում համա­գործակցության իրականացումը տեղական և արտասահմանյան կազմակեր­պու­թյուն­ների հետ՝ հանդիպումների և խորհդակցությունների կազմակերպման ձևաչափով.

4)          ապահովում է օտարերկրյա պետություններում պարբերաբար անցկացվող միջազգային նշանակության միջոցառումների և գագաթնաժողովների վերաբերյալ տեղեկատվու­թյան հավաքագրումը, ուսումնասիրությունների և Հայաստանում անցկացման հնարավորությունների գնահատման իրականացումը.

5)        ապահովում է միջազգային նշանակության միջոցառումների և գագաթ­նա­ժողովների արտասահմանյան կազմակերպիչների հետ համագործակցությունը՝ հանդիպումների և խորհդակցությունների կազմակերպման ձևաչափով.

6)        ապահովում է միջազգային նշանակության միջոցառումների և գագաթ­նա­­ժողովների կազմակերպչական աշխատանքների շրջանակներում արտապատ­վի­րվող տեղական կազմակերպությունների ընտրության, դրանց հետ համագոր­ծակ­ցության և վերահսկման գործընթացների իրականացումը.

7)        ապահովում է միջազգային նշանակության միջոցառումների և գագաթնա­ժողովների անցկացման արդյունքների ամփոփման և մշտադիտարկման իրականացումը:

27. Նախագահական նախաձեռնությունների վարչության մշակութային և սոցիա­լական նախաձեռնությունների բաժինը՝

1)             ապահովում է նշանակալի, առաջադեմ և ժամանա­կակից կրթական և մշա­կու­­թային նախաձեռնությունների ուսումնասիրում, այլ պետություններում իրա­կանացվող համանման նախաձեռնությունների համեմատա­կան վերլուծու­թյուն­­ների կատարում և վերլուծական նյութերի, ամփո­փագրերի նախապատ­րաստում.

2)            ապահովում է մշակութային նախաձեռնությունների մշակումը և իրակա­նացումը.

3)            ապահովում է Հանրապետության նախագահի բարեգործական գործու­նեության շրջանակներում նախաձեռնությունների և գործողությունների իրակա­նացումը. 

4)            ապահովում է Հայաստանում տեղի ունեցող մշակութային իրադար­ձություն­ների մշտադիտարկումը և դրա վերաբերյալ տեղեկատվության նախապատ­րաստումը.

5)            ապահովում է մշակույթի ոլորտին առնչվող Հայաստանի Հանրա­պետու­թյան օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյուն­քում ազդեցության վերաբերյալ ուսումնասիրությունների, հետազոտությունների և վերլու­ծու­թյունների իրականացումը.  

6)            ապահովում է մշակույթի և գիտության բնագավառների հայ և օտար­երկրացի գործիչների հետ փոխ­գործակցության վերաբերյալ առաջարկու­թյուն­ների նախա­պատրաստման աշխատանքները.

7)            ապահովում է Հանրապետության նախագահի հաղորդակցությունը մշա­կու­թային կառույցների և առանձին անհատների հետ.

8)            Հանրապետության նախագահի հանձնարարությամբ իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրա­գրերի ուսումնասիրություն և ներկայացնում եզրակացություն.

28. Արտաքին կապերի և արարողակարգի վարչության արտաքին կապերի բաժինը`

1)     ապահովում է Հանրապետության նախագահի արտասահմանյան այցերի, օտարերկրյա պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների ներկայա­ցուցիչների հետ հանդիպումների և միջազգային համաժողովներում Հանրապետության նախագահի մասնակցությամբ միջոցառումների բովանդակային մասի նախապատրաստումը.

2)    ապահովում է Հանրապետության նախագահի պաշտոնական նամակագրու­թյունը օտարերկրյա պետությունների ղեկավարների, միջազգային, այդ թվում նաև ոչ կառավարական կազմակերպությունների, օտարերկրյա քաղաքական և հասա­րակական գործիչների հետ, ինչպես նաև արտաքին հարաբերություններին վերաբերող ելույթների, ուղերձների, նամակների, ինչպես նաև նրա անունից կազմվող այլ փաստաթղթերի նախապատրաստումը.

3)    նախապատրաստում է ամփոփ տեղեկատվություն՝ Հանրապետության նախա­գահի կողմից ստորագրվող, կնքվող, կասեցվող կամ չեղյալ հայտարարվող, ինչպես նաև նրա կողմից հաստատվող միջազգային պայմանագրերի, օրենքների և միջազգային ոլորտին առնչվող իրավական ակտերի և դրանց նախագծերի վերաբերյալ.

4)    ապահովում է Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արտաքին քաղաքականության ոլորտում Հանրա­պետության նախագահի լիազորության իրականացումը.

5)    ապահովում է Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով սահմանված լիազորության իրականացումը՝ նախապատրաստում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետու­թյան արտակարգ և լիազոր դեսպանների և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչների հետկանչագրերը և հավատարմագրերը.

6)    ապահովում է Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ Հայաս­տանում անցկացվող միջազգային բնույթի միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը.

7)    ապահովում է Հանրապետության նախագահի՝ օտարերկրյա պետություն­ների ղեկավարների, բարձրաստիճան պատվիրակությունների, միջազգային կազմակերպու­թյուն­ների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպում­ների ու բանակցությունների արդյունքների ու ձեռք բերված պայմանավոր­վածու­թյունների արձանագրումը, մշակումն ու ներկայացումը համապա­տաս­խան մար­միններին՝ դրանց հետագա քննարկումը և, անհրաժեշտության պարագայում, համա­պատասխան կիրար­կումն ապահովելու նպատակով.

8)    իրականացնում է Հանրապետության նախագահի հանդիպումների արդյուն­քում նախաձեռնություններին վերաբերող հարցերի ամփոփման և մշակման աշխա­տանքները.

9) նախապատրաստում է Հանրապետության նախագահի արտասահմանյան այցե­րի համապատասխան իրավական ակտերի նախագծերի և անհրաժեշտ այլ նյութերի նախապատրաստումը.

10)                ապահովում է աշխատակազմի աշխատա­կիցների գործուղումների հաշվետվու­թյուն­ների հավաքագրումը, ուսումնա­սիրումը և ներկայացումը համապատասխան պետա­կան լիազոր մարմին:

28.1. Արտաքին կապերի և արարողակարգի վարչության արարողակարգի բաժինը`

1) ապահովում է Հանրապետության նախագահի՝ նախապես ծրագրված ժամանա­կացույցով Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց հետ միջազգային և տեղական բնույթի հանդիպումների և խորհրդակցությունների արարո­ղա­­կարգը.

2) ապահովում է Հանրապետության նախագահի մասնակցությամբ բարձր մակարդակի այցերի, Հանրապետության նախագահի մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող միջազգային կամ այլ բնույթի հանդիպումների (միջոցառումների) արարողակարգը.          

3) ապահովում է աշխատակազմի առանձին պաշտոնատար անձանց միջազ­գային և տեղական բնույթի աշխատանքային հանդիպումների արարողակարգը. 

4) ապահովում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվա­նա­գիտական անձնակազմի ներկայացման, օտարերկրյա պետությունների դեսպանների հավատարմագրերի՝ Հանրապետության նախագահին հանձնման դիվանագիտական արարողակարգը.

5) ապահովում է պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու, ինչպես նաև դատավորների երդման պաշտոնական արարողու­թյուն­ների կազմակերպումը.

6) մասնակցում է Հանրապետության նախագահի նստավայրում Հանրապե­տու­թյան նախագահի մասնակցությամբ կամ նախաձեռնությամբ իրականացվող միջո­ցառումների կազմակերպմանը:

30. Հասարակայնության հետ կապերի վարչությունը՝

1) ապահովում է Հանրապետության նախագահի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ.

2) ապահովում է Հանրապետության նախագահի և աշխատակազմի գործունեության լուսաբանման տեղեկատվական քաղաքականության ռազմավարական ուղղությունների մշակման աշխատանքների իրականացումը.

3) ապահովում է զանգվածային լրատվության միջոցների կողմից Հանրապետության նախագահին և աշխատակազմին ուղղված հարցումներին պատասխանների տրամադրումը.

4) ապահովում է Հանրապետության նախագահի և աշխատակազմի փոխգործակցությունը և կապը պետական մարմինների համապատասխան ստորաբաժանումների հետ՝ Սահմանադրությամբ նախագահին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման շրջանակներում.

5) ապահովում է Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջի և սոցիալական մեդիայում աշխատակազմի պաշտոնական էջերի վարման աշխատանքները.

6) ապահովում է լրատվության միջոցներում, սոցիալական մեդիայում Հանրապետության նախագահի և աշխատակազմի գործունեության վերաբերյալ հրապարակումների ամենoրյա մոնիթորինգի իրականացման աշխատանքները.

7) ապահովում է տեղական և միջազգային մամուլի ուսումնասիրման և մամուլի տեսությունների նախապատրաստման աշխատանքները.

8) ապահովում է Հանրապետության նախագահի մասնակցությամբ միջոցառումների, հանդիպումների, այցերի տեսալուսանկարահանումը, պաշտոնական հաղորդագրությունների պատրաստումն ու հրապարակումը.

9) ապահովում է Հանրապետության նախագահին և աշխատակազմին ուղղված հարցերի, քաղաքացիների համապատասխան դիմումների կամ այլ գրությունների ընթացքը.

10) ապահովում է աշխատակազմին լրատվական գործունեություն իրակա-նացնելու հայտ ներկայացրած լրագրողների կամ լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց հավատարմագրումը:
 

31. Անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժինը`

1)      ապահովում է Սահմանադրության 130-րդ հոդվածի 1-ին մասով սահ­ման­­ված՝ Հանրապետության նախագահի՝ Սահմանադրությամբ սահմանված դեպ­քերում Կառա­վարու­թյան հրաժարականն ընդունելու լիազորության իրականացումը.

2) ապահովում է Սահմանադրության 131-րդ հոդվածով սահմանված՝ Հանրա­պետության նախագահի՝ Կառավարության կազմում փոփոխություններ կատարելու լիազորու­թյան իրականացումը. 

3) ապահովում է Սահմանադրության 132-րդ հոդվածով սահմանված՝ Հան­րա­­պետության նախագահի՝ օտարերկրյա պետություններում և միջազ­գային կազմա­կերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներ նշանակ­ելու և հետ կանչելու լիազորությունների իրականացումը. 

4)  ապահովում է Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասով սահ­մանված՝ Հանրապետության նախագահի՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրա­գույն հրամանատարական կազմի, այդ թվում՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու և ազատելու լիազորության իրականացումը.

5)            ապահովում է Սահմանադրության 138-րդ հոդվածով սահմանված՝ Հան­րապետու­թյան նախագաhի՝ օրենքով սահմանված հիմքերով և կարգով ժամանա­կավոր պաշտոնակատարներ կամ փոխվարչապետներ և նախարարներ նշանակելու լիազորու­թյունների իրականացումը.

6)         ապահովում է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահ­մանված՝ Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացվող համապա­տասխան ակտերն առարկություն­ներով տվյալ մարմնին վերադարձնելու լիազորու­թյան իրականացումը.

7) ապահովում է Հանրապետության նախագաhի կողմից Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված՝ Հանրա­պետության նախագաhի՝ Վճռաբեկ դատա­րանի պալատների նախագահների, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորների, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահների նշանակման լիազորությունների իրականացումը.

8) իրականացնում է աշխատակազմի քաղաքա­ցիական ծառայության պաշ­տոն­­ների դասակարգման և գնահատման, ինչպես նաև պաշտոնների անձնագրերի կազմման աշխատանք­ները.

9) նախապատրաստում է աշխատակազմի հաս­տիքա­ցուցակում և քաղաքա­ցիական ծառայության պաշտոնների անվանացան­կում կատարվող փոփոխություն­ները, աշխատակազմի ղեկավարի հրամանների նախա­գծերը, ինչպես նաև աշխա­տա­կազմում աշխա­տանքային պայմանագրերով աշխատող անձանց աշխատան­քային պայմանագրերը (համաձայնագրերը), ձևակերպում է աշխատակազմի աշխա­տողների գործուղումներն ու արձա­կուրդները.

10) իրականացնում է Հանրապետության նախագահի հրամանագրերով և կար­գա­դրություններով, աշխատակազմի ղեկավարի հրամաններով նշանակվող պաշտո­նատար անձանց անձնական գործերի ձևակերպումը, վարումը և պահպանումը.

11) իրականացնում է աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար մրցույթների (ներքին ու արտաքին), ինչպես նաև աշխատակազմում առկա քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոններն օրենքով սահմանված կարգով զբաղեցնելու գործընթացի նախապատ­րաստա­կան աշխատանք­ները.

12) կազմում (փոփոխում) է աշխատակազ­մի յուրաքանչյուր քաղաքա­ցիա­կան  ծառայողի համար վերապատրաստման անհա­տա­­կան ծրագիր՝ իրականաց­նելով նաև աշխատա­կազմի քաղաքացիա­կան ծառայողների վերապատրաստման կարիք­ների գնահա­տում.

13) կազմակերպում է աշխա­տակազմի աշխա­տողների աշխա­տանքային ծրա­գրերի կազմման, հաստատման և կա­տարո­ղա­­կան­ների գնահատման հետ կապ­ված գործընթացը.

14) իրականացնում է իր գործունեության ոլորտներին առնչվող՝ Հայաստանի Հան­րապետության օրենքների, Հայաստանի Հան­րապետության կառավարության, Հայաս­տանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության փոխ­վար­չա­պետի որոշումների նախագծերի մասնագիտական փորձաքննու­թյուն և տալիս համապատաս­խան եզրակացություն.  

16) ապահովում է Հանրապետության նախագահին դիմած քաղաքացիների՝ կադրային ոլորտի դիմումների կամ այլ գրությունների ընթացքը.

32. Անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության պարգև­ների և կոչումների բաժինը՝

1) ապահովում է Սահմանադրության 136-րդ հոդվածով սահմանված՝ Հանրա­պետության նախագահի՝ Հայաստանի Հանրապետության պետական պարգև­ներով պարգևատրելու և Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու լիազորությունների իրականացումը.

2) ապահովում է Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասով և 137-րդ հոդվածով սահմանված՝ բարձրագույն դիվանա­գիտական աստիճաններ և բարձրագույն դասային աստի­ճան­ներ շնորհելու լիա­զորություն­ների իրականացումը.

3) ապահովում է Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու լիազորության իրականացումը.

4) ապահովում է պետական պարգևներով պար­գևատրելու, պատվա­վոր կոչումներ շնորհելու, ինչպես նաև բարձրագույն դի­վա­նա­գիտական աս­տի­ճան­ներ, բարձրագույն զինվորական կոչումներ և բարձրագույն դասային աստի­ճաններ շնորհելու պաշ­տոնական արարողություն­ների կազմակերպ­ման և անցկացման աշխատանքների իրականացումը.

5) ապահովում է Հանրապետության նախագահին դիմած քաղաքացիների՝ պետական պարգևների և կոչումների ոլորտների դիմումների կամ այլ գրություն­ների ընթացքը:

33. Ֆինանսական վարչության հաշվապահական հաշվառման բաժինը՝

1) կազմակերպում, ապահովում և ամփոփում է աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման գործառնություն­ները.

2) իրականացնում է աշխատակազմի միջնաժամ­կետ ծախսային ծրագրի և տարեկան բյուջետային ֆինանսավորման հայտի կազ­մումը, ամփոփումը և ներկա­յաց­նում համապա­տաս­խան պետական կառավարման մարմնին. 

3) համապատասխան մարմիններին է ներկայացնում աշխատակազմի ֆինան­սական գործունեության վերաբերյալ հաշվետվու­թյուն­ներ՝ ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով.

4) ապահովում է աշխատակազմի ֆինանսական և բյուջետային կարգապահու­թյունը.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հաշ­վար­կում է աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձը և դրան հավասարեց­ված վճարները. 

6) սահմանված կարգով հաշվառում է դրամական միջոցները, նյութական արժեքները, մասնակցում է նյութական արժեքների գույքագրման աշխատանքներին.

 7) իրականացնում է աշխատակազմի սոցիալա­կան փաթեթի շահառուների ֆինանսական միջոցների տրամադրում.

 8) իրականացնում է Հանրապետության նախագահի կողմից Հայաստանի Հանրա­պետու­թյան քաղաքացիներին, տարբեր կազմակերպություններին որպես օժան­­դակություն տրվող նվիրաբերության պայմանագրերի կազմման, հաշվառման և ամփոփման աշխա­տանքները.

9) ապահովում և մշակում է իր գործունեության ոլորտների վերաբերյալ իրա­վական ակտերի նախագծեր, տալիս է մասնագիտական եզրակացություն Հայաս­տանի Հանրա­պետության օրենսդրության պահանջներին համապատասխանության վերաբերյալ:

 34. Ֆինանսական վարչության գնումների բաժինը՝

1) կազմակերպում և համակարգում է աշխատակազմի կողմից կատարվող գնումների գործընթացը. 

2) ապահովում է գնման ընթացակարգերի և դրանց առնչվող փաստաթղթերի համապատասխանությունը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենս­դրու­­թյամբ սահմանված պայմաններին, եզրակացություն տալիս գնումների շրջա­նակներում Հանրապետության նախագահի աշխատակազմի հաստատած փաս­տաթղթերի վերաբերյալ.

3) կազմում և պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տվյալ գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը.

4) հրապարակում է աշխատակազմին առնչվող՝ «Գնումների մասին» օրենքով նախատեսված՝ հրապարակման ենթակա տեղեկատվու­թյունը.

5) պատասխանատու ստորաբաժանման առաջարկությունների հիման վրա վարում է աշխատակազմի գնումների պլանը.

6) համապատասխան մարմիններին է ներկայացնում «Գնումների մասին» օրենքով նախա­տեսված հաշվետվությունները.

 7) ամրագրում է աշխատակազմի գործուղվող աշխատակիցների ավիա­տոմսերը.

8) ապահովում և մշակում է իր գործունեության ոլորտների վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր:

35. Քարտուղարության ընդհանուր բաժինը՝

1) աշխատակազմում գոր­ծող էլեկտրոնային փաստաթղթա­շրջանառության հա­մա­­կարգի միջոցով իրականացնում է ոչ գաղտնի փաստաթղթաշրջանառության կազ­մա­կերպումը և ապահովում է աշխատա­կազ­մում գործավարության միասնական կար­գի կիրառումը.

2) ապահովում է Հանրա­պե­­տության նա­խա­գահի ստորագրմանը ներկայացվող իրավական ակտերի, պաշտոնական գրու­թյուն­ների, փաստաթղթերի, նամակների, դիմում­ների մուտքագրման պահանջների համապատասխանելիության ստուգում, մուտքագրում և հանձնում հասցեատերերին.

3) ստուգում է Հանրա­պե­­տության նա­խա­գահի ստորագրած իրավական ակ­տերի, աշխատակազմից ելից գրու­թյուն­ների, փաստաթղթերի, նամակների, դիմում­ների առաքման պահանջների համապատասխանելիությունը և ապահովում է դրանց առաքումը համապատասխան հասցեատերերին.

4) իրականացնում է աշխատակազմ մուտքագրված փաս­տաթղթերի ժամկետ­ների պահպանման նկատմամբ հսկողությունը.

5) իրականացնում է աշխատակազմ մուտքագրված փաստաթղթերի վիճակա­գրու­թյուն և վերլուծություն.

6) աշխատակազմում կազմակերպում և վարում է արխիվային գործը.

36. Քարտուղարության արձանագրային բաժինը՝

1) ապահովում է Հանրապետության նախագահի և աշխատակազմի ղեկավարի ստորագրմանը ներկայացվող փաստաթղթերի համապատասխանու­թյունը հայոց լեզ­վի կանոններին, դրանց լեզվաոճական և տերմինաբանական միասնա­կա­նու­թյունը՝ իրականաց­նելով հիշյալ փաս­տաթղթերի խմբագրումը, համըն­թերցումը, սրբա­գրու­մը, համապատաս­խան ձևաթղթերի վրա տպումը.  

2) ապահովում է Հանրապետության նախագահի կողմից ստո­րա­գրված իրա­վական ակտերի՝ Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրա­պետության նախագահի հրամանագրերի, կարգադրությունների հաշվառումը, պահպանումը և ընթացիկ արխիվի վարումը.

3) ապահովում է Հանրապետության նախագահի կողմից, Սահմանադրու­թյամբ վերապահված լիազորությունների շրջանակներում, ստորագրված իրավական ակտե­րի տրամադրումը պաշտոնական հրապարակման համար՝ Սահմանադրու­թյան      129-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի և նորմատիվ իրավական ակտերը հրապարակման ներկայացնելու կարգի համաձայն.

4) իրականացնում է աշխատակազմում նախապատրաստվող այլ փաստա­թղթերի խմբագրական աշխատանքները.

5) անհրաժեշտության դեպքում ապահովում է Հանրապետության նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ինչ­պես նաև այլ փաստա­թղթերի թարգմա­նությունը:

37. Քարտուղարության քաղաքացիների դիմում-բողոքների բաժինը՝

1) իրականացնում է քաղաքացիներից էլեկտրոնային և թղթային ճանապարհ­ներով Հանրապետության նախագահին և աշխատակազմի ղեկավարին ուղղված նամակների, դիմումների, բողոքների և այլ գրությունների մուտքագրումը, սահման­ված կարգով ընթացք տալիս՝ նախապատրաստելով պատասխան գրություններ.

2) կատարում է քաղաքացիների ընդունելություն, անհրաժեշտության դեպքում՝ քաղա­քացու մասնակցությամբ, տալիս պարզաբանում, տրամադրում խորհրդա­տվու­թյուն, հնարավորության դեպքում աշխատանքային կարգով կարգավորում բարձրաց­ված խնդիրները.

3) ուսումնասիրում, վերլուծում, մշտադիտարկում և առաջարկություններ է ներկայացնում աշխատակազմ քաղաքացիներից ստացված դիմումների բնույթի, քննարկման գործըն­թացի արդյունավետության, դիմումներին տրվող պատասխան­ների ձևաչափի և բովանդակության վերաբերյալ.

4) իրականացնում է հսկողություն` քաղաքացիների կողմից աշխատակազմ ուղղված նամակների և դիմումների կատարման ընթացքի և ժամկետների նկատ­մամբ:

38. Առաջին բաժինը՝

1) ապահովում է աշխատակազմում գաղտնի գործավարության և գաղտնիու­թյան ռեժիմի պահպանման հետ կապված աշխատանքները.

2) իրականացնում է գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերի ընդունման, գրանցման, աշխատակազմի ղեկավարին զեկուցման, կատարման, քննարկման ար­դյուն­­քում որոշումների ընդունման, գաղտնի փաստաթղթերի պահպանման, հաշվառ­ման, առաքման, արխիվացման աշխատանքները.

3) կատարում է հատուկ նշանակության աշխատատեղի, ինչպես նաև ծած­կա­­գրային փաստաթղթային կապի միջպետական համակարգի բաժանորդային կետի գործառույթների անխափան իրականացման աշխատանքները.

4) իրականացնում է պահպանման ժամկետները լրացած գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծման և պետական արխիվ հանձնման կամ ոչնչացման աշխատանքները.

5) կատարում է Հանրապետության նախագահի՝ պետական և ծառայո­ղա­կան գաղտնիք պարունակող հրամանագրերի և կարգադրությունների ձևակերպ­ման աշ­խա­­տանքները և իրականացնում է առաքումը համապատասխան մարմին­ներ.

6) իրականացնում է աշխատակազմի ղեկավարի կողմից հաստատված՝ հատուկ կարևորության, հույժ գաղտնի և գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվության ձևակերպման ենթակա պաշտոնների անվանակարգության մեջ ընդգրկված պաշտոններ զբաղեցնող անձանց համապատասխան ձևի թույլտվու­թյան ձևակերպումը, հաշվառումը և թույլտվություն ստացած անձանց հրահանգա­վորումը.

7) իրականացնում է աշխատակազմում զորահավաքային նախապատրաս­տու­­թյան ապահովման կազմակերպումը.

8) իրականացնում է աշխատակազմի գործունեության կազմակերպումը՝ օժանդակելով ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմանը.

9) իրականացնում է աշխատակազմի գործունեությունը ռազմական դրու­թյան աշխատանքային ռեժիմի փոխադրման, զորահավաքային և քաղաքա­ցիական պաշտ­պանու­թյան պլանների մշակման աշխատանքների մեթոդական, տեղեկատվական և կազմակերպական աջակցությունը և մասնակցությունն այդ պլանների իրագործ­մանը.

10) իրականացնում է զորահավաքային նախապատրաստության շրջանակ­ներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին աշխատակազմի մասնակցության նախապատրաստության ապահովումը.

11) իրականացնում է աշխատակազմում աշխատող պահեստազորայինների ամրագրման աշխատանքների ապահովումը, նրանց զինվորական հաշվառման, պա­հես­տազորային պատրաստության միջոցառումներին, պարտադիր զինվորա­կան ծա­ռա­յության և զորահավաքային զորակոչերին ներգրավ­ման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքները զինվորական հաշվառում իրա­կանացնող մարմին­ների հետ.

12) առաջարկություններ է ներկայացնում զորահավաքային նախա­պատ­րաս­տու­­թյան և զորահավաքի աշխատանքների կատարելագործման վերա­բերյալ.

13) համակարգում է զորահավաքային նախապատրաստության և զորահա­վա­քի հետ կապված միջոցառումները՝ իր իրավասությունների սահմաններում:

39. Գործերի կառավարչության տնտեսական բաժինը՝

1) իրականացնում է աշխատակազմի աշխա­տող­ների նյութատեխնիկա­կան սպա­սարկման հետ կապված աշխատանքները.

2) կազմակերպում է աշ­­խա­տակազմի կողմից զբաղեցված տարածքների կահա­վորման և տեխնիկական միջոց­ներով ապահովման աշխատանքները.

3) իր գործունեության ոլորտում հետևում է պայմանագրի կողմի (կապալառու, մատակարար և այլն)՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատար­ման գործընթացին.

4) ապահովում է իր գործունեության ոլորտում գտնվող նյութատեխնիկական միջոցների հանձնման, ընդունման աշխատանքները.

5) ապահովում է պահեստում առկա նյութական արժեքների հաշվառման և պահ­պանման հետ կապված աշխատանքների իրականացումը.

40. Գործերի կառավարչության սպասարկման բաժինը՝

1) իրակա­նացնում է աշխատակազմի վարչական շենքի, դրան հարող տա­րածք­­ների, ընդհանուր օգտա­գործման տարածքների, աշխատա­սեն­յակների պահ­պան­­ման, կապի, էներգամա­տա­կարարման, ջրամատա­կա­րար­ման, վե­րե­լակային ծա­ռա­յություն­ների մատուցման, հակա­հրդեհային և պահակային ծառա­յու­թյունների նկատ­­մամբ ինժեներատեխնի­կական վերա­հսկողու­թյուն, ինչպես նաև ապա­հովում է աշխատակազ­մում սննդի սպասարկման ծառայությունը.

2) ապահովում է աշխատակազմի վարչական շենքի, դրան հարող տա­րածք­ների և ընդհանուր օգտա­գործման տարածքների շահագործումը, բարեկար­գումը, ըն­թացիկ շինարարությունը.

3) հսկողություն է իրականացնում աշխատա­կազմին ամրացված կամ օգտա­գործման հանձնված գույքի պահպանման նկատմամբ.

4) իրականացնում է աշխատակազմի նյութա­կան արժեքների տարեկան գույ­քագրումը՝ կատարելով դրանց հետագա շարժի հետ կապված գործառնությունները.

5) իր գործունեության ոլորտում հետևում է պայմանագրի կողմի (կապալառու, մատակարար և այլն)՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատար­ման գործընթացին.

6) ապահովում է իր գործունեության ոլորտում գտնվող նյութատեխնիկական միջոցների հանձնման, ընդունման աշխատանքները.

7) աշխատակիցներին ապահովում է աշխատանքային անհրաժեշտ պայման­ներով.

8) ապահովում է աշխատակազմի ավտո­տրանս­­պորտա­յին սպա­սար­կումը:

41. Գործերի կառավարչության տեղեկատվական տեխնոլո­գիաների բաժինը՝

1) ապահովում է աշխատակազմի համա­կարգչա­յին, հեռախոսային և հեռուստա­տեսային ցանցերի, ինչպես նաև ընդգրկված տեխնիկական և ծրագրային միջոցների անխափան աշխատանքը, կազմակերպում դրանց նախագծման, կառուցման, ընդլայնման, արդիականացման և նորոգման աշխատանքները.

2) կարգավորում է համացանցի և այլ տեխնիկական ռեսուրսների հասանելիությունը աշխատակազմի ներքին ցանցում, իրականացնում դրանց արդյունավետ և նպատակային օգտագործման հսկողությունը, համակարգում համա­կարգչային ցանցի անվտանգության աշխատանքները.

3) կազմակերպում և ապահովում է աշխատակազմի էլեկտրոնային փոստի անվտանգ և անխափան աշխատանքը.

4) նախապատրաստում և աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում սարքավորումների, ծրագրային միջոցների և տեղե­կատվա­կան համակարգերի ներդր­ման, արդիականացման և նորոգման անհրաժեշտու­թյան հիմնավորումը, ինչպես նաև իրականացնում է կապը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մաս­նագիտա­կան կազմա­կերպություն­ների հետ.

5) անցկացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների համապատասխան մարքեթինգային վերլուծություն, կազմակերպում դրանց ձեռքբերումը.

6) իր գործունեության ոլորտում հետևում է պայմանագրի կողմի (կապալառու, մատակարար և այլն)՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատար­ման գործընթացին.

7) կառավարում է աշխատակազմի ներքին տեղեկատուն:

42. Ներքին աուդիտի բաժինն ապահովում է աշխատակազմում աուդիտո­րական գործառույթների իրականացումը:

43. Հանրապե­տու­թյան նախագահի գործադիր քարտուղարությունը՝

1)             հետևում է Հանրապետության նախագահի ամենօրյա աշխատանքային օրակարգի կատարման ընթացքին․

2)            Հանրապետության նախագահի հանձնա­րարու­թյամբ մշակում, վերլուծում և հաշվառում է անձնական նամակագրությունը.

3)            հետևում է Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացվող իրավական ակտերի, պաշտոնական գրությունների, ելույթների, ուղերձների, հայտարարությունների, հեռագրերի, նամակների և նրա անունից կազմվող այլ փաստաթղթերի պատշաճ մշակմանը և նախապատրաստմանը,

4)            հետևում է Հանրապետության նախագահի հեռախոսազրույցների և հեռավար տեսազանգերի պատշաճ կազմակերպմանը և իրականացմանը շահագրգիռ ստորաբաժանումների կողմից.

5)            հետևում է Հանրապետության նախագահի՝ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություն­ների իրականացման համար անհրաժեշտ փորձագի­տա­կան, վերլուծական և տեղեկատվական նյութերի մշակմանը և նախապատրաստմանը․

6)           իրականացնում է Հանրապետության նախագահի գրադարանի ձևավորումը, վարումն ու համալրումը․

7)            ապահովում է Հանրապետության նախագահի հանդիպումների, խորհրդակցությունների, բանակցությունների, զրույցների, Հանրապետության նախագահի մասնակցությամբ այլ միջոցառումների արդյունքների, տրված հանձնարարականների և ձեռք բերված պայմանավորվածությունների արձանագրումը, մշակումը, պատշաճ կատարման ընթացքը և արխիվացումը.

8)           հետևում է Հանրապետության նախագահի անմիջական հսկողության տակ գտնվող ծրագրերի, նախագահական նախաձեռնությունների և այլ ռազմավարական ծրագրերի պատշաճ իրականացման ընթացքին․

9)           ներ­կայացնում է առաջարկներ նախագահական նոր նախաձեռնությունների վերաբերյալ․

10)         կատարում է Հանրապետության նախագահի առանձին հանձնարարականներ:

44. Աշխատակազմի ղեկավարի փորձագիտական խումբը ներառում է` աշխատա­կազմում պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձին, քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց:

 45. Աշխատակազմի ղեկավարի  փորձագիտական խումբն օժանդակում է աշխատա­կազ­մի ղեկավարին, նրա տեղակալներին, ինչպես նաև Հանրա­պետության նախա­գահի խորհրդական­ներին, օգնականներին վերապահված առան­ձին խնդիրների, գոր­ծառույթների և հանձնարարականների իրականացմանը՝ ըստ անհրաժեշտության ապահովելով վերջիններիս կողմից ստորագրվող գրություն­ների, նամակների նախա­պատրաստումը, խորհրդակցու­թյուն­ների և հանդիպումների կազմակերպումը, ամեն­օր­յա փոստի հետ կապված այլ աշխատանքների իրականացումը:

 
Հավելված N 2

Հանրապետության նախագահի
2018 թվականի ապրիլի 18-ի
ՆՀ-264-Լ հրամանագրի

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

1. Աշխատակազմի ղեկավար

2. Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ

3. Հանրապետության նախագահի խորհրդականներ

4. Հանրապետության նախագահի խորհրդականներ (հասարակական հիմունքներով)

5. Հանրապետության նախագահի oգնականներ

6. Հանրապետության նախագահի ռեֆերենտներ

7. Իրավաբանական վարչություն

Իրավական ապահովման բաժին

Ներման և քաղաքացիության բաժին

Մոնիթորինգի և վերլուծության բաժին

8. Նախագահական նախաձեռնությունների վարչություն

Ռազմավարական նախաձեռնությունների և վերլուծությունների բաժին

Հատուկ ծրագրերի իրականացման բաժին

Մշակութային և սոցիալական նախաձեռնությունների բաժին

9. Արտաքին կապերի և արարողակարգի վարչություն

 Արտաքին կապերի բաժին
 Արարողակարգի բաժին

10. Հասարակայնության հետ կապերի վարչություն

11. Անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչություն

Կադրերի բաժին

Պարգևների և կոչումների բաժին

12. Ֆինանսական վարչություն
Հաշվապահական հաշվառման բաժին
Գնումների բաժին
 
13. Քարտուղարություն
Ընդհանուր բաժին
Արձանագրային բաժին

Քաղաքացիների դիմում-բողոքների բաժին

14. Առաջին բաժին

15. Գործերի կառավարչություն
Տնտեսական բաժին
Սպասարկման բաժին

Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին

16. Ներքին աուդիտի բաժին

17. Հանրապե­տու­թյան նախագահի գործադիր քարտուղարություն

18. Աշխատակազմի ղեկավարի փորձագիտական խումբ: