Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Ցավակցական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
22
04, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Սիչուան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: «Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել այս դժվարին փորձությունն ու վերացնել դրա հետևանքները: Կիսելով Ձեր և Չինաստանի բարեկամ ժողովրդի վիշտը` մաղթում եմ վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին և Չինաստանի ժողովրդին`...
18
04, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ Տեխաս նահանգի պարարտանյութերի գործարանում տեղի ունեցած ուժգին պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: Հանրապետության նախագահը, Միացյալ Նահանգների համար այս տագնապալի օրերին, խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Նախագահ Բարաք Օբամային և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով համբերություն, տոկունություն, իսկ վիրավորներին` շուտափույթ...
16
04, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում մարաթոնի ընթացքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Հանրապետության նախագահը խստորեն դատապարտել է անմեղ մարդկանց կյանքեր խլած այդ սարսափելի հանցագործությունը և խորին ցավակցություն հայտնել Նախագահ Օբամային, զոհվածների հարազատներին ու Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:
10
04, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ Իրանի Բուշեհր քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն է հայտնել Նախագահ Ահմադինեժադին և Իրանի բարեկամ ժողովրդին` սփոփանքի խոսքեր ուղղելով զոհվածների հարազատներին ու մերձավորներին:
09
04, 2013
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քամերոնին՝ Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի մահվան կապակցությամբ: «Ձերդ Գերազանցություն, Մեզ խորապես վշտացրեց Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի մահվան լուրը: Նա անջնջելի հետք է թողել ոչ միայն որպես Միացյալ Թագավորության զորացման գործում մեծ ավանդ ունեցող վարչապետ, այլև միջազգային ասպարեզում բարձր...
04
04, 2013
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչներին
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչներին՝ Արգենտինան պատուհասած տարերային աղետի կապակցությամբ: «Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին՝ բազմաթիվ մարդկային զոհերի և ջրհեղեղի պատճառած ավերածությունների կապակցությամբ: Բոլոր զոհվածների հարազատներին մաղթում եմ ոգու արիություն, իսկ բարեկամական Արգենտինային՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է Նախագահ Սերժ...
1
...
65
66
67
68
69
70
71
72
73
74
75
...
88