• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Ցավակցական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 29
    01, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Ալմաթիի քաղաքի մոտ տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որին զոհ են գնացել բազմաթիվ քաղաքացիներ: Սերժ Սարգսյանը խնդրել է իր վշտակցությունն ու զորակցությունը փոխանցել զոհվածների ընտանիքներին և հարազատներին:  
  • 29
    01, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆին   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Դիլմա Ռուսեֆին՝ Բրազիլիայի Ռիո Գրանդե դու Սուլ նահանգի Սանտա Մարիա քաղաքում տեղի ունեցած դաժան ողբերգության կապակցությամբ, որը բազում մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հանրապետության նախագահը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին` մաղթելով համբերություն և տոկունություն:  
  • 16
    01, 2013
    Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Աբաջյանների ընտանիքին՝ Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ցավով տեղեկացա սիրված դերասան և ասմունքող, հայ թատրոնի և կինոյի անվանի վարպետ, Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան մասին: Իր արվեստի բազմահազար երկրպագուների համար նա եղավ և մնալու է որպես ինքնատիպ դերասան և հայ պոեզիայի յուրօրինակ մեկնաբան: Խորին ցավակցություն եմ հայտնում...
  • 26
    12, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ երկրի հարավում՝ Չիմքենդ բնակավայրի մոտ նախօրեին ռազմատրանսպորտային օդանավի կործանման հետևանքով ղազախ զինծառայողների զոհվելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը խնդրել է իր և ամբողջ հայ ժողովրդի խորին ցավակցությունները և զորակցությունը փոխանցել զոհվածների հարազատներին և մերձավորներին:  
  • 15
    12, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ «Սենդի Հուք» տարրական դպրոցում տեղի ունեցած մարդասպանության կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, Ամերիկայի Միացյալ Նահանգների Քոնեքթիքութ նահանգի Նյուտոն քաղաքի «Սենդի Հուք» տարրական դպրոցում տեղի ունեցած սարսափելի մարդասպանության լուրը խորապես ցնցեց բոլորիս: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի...
  • 10
    12, 2012
    Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մոր՝ Զաբել Մելքոնյանի մահվան կապակցությամբ   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մելքոնյանների ընտանիքին՝ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մոր՝ Զաբել Մելքոնյանի մահվան կապակցությամբ:  
1
...
64
65
66
67
68
69
70
71
72
73
74
...
84
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2023 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: