• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Ցավակցական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 11
    11, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների Նախագահ Բենինո Ս. Աքինո Երրորդին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների Հանրապետության Նախագահ Բենինո Ս. Աքինո Երրորդին՝ վերջին օրերին երկիրը պատուհասած «Հայան» փոթորկի կապակցությամբ, որը հազարավոր անմեղ զոհերի և հսկայածավալ ավերածությունների պատճառ է դարձել:  
  • 22
    10, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որն անմեղ մարդկանց կյանքեր է խլել: Հանրապետության Նախագահը խնդրել է ցավակցության և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ այդ ողբերգության հետևանքով բոլոր տուժածներին:  
  • 18
    10, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների Նախագահ Բենինո Աքինոյին   Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների Հանրապետության Նախագահ Բենինո Աքինոյին՝ Ֆիլիպիններին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների, հսկայածավալ ավերածությունների պատճառ է դարձել: «Կիսելով Ձեր և Ֆիլիպինների ժողովրդի վիշտն ու ցավը` բոլոր զոհվածների հարազատներին մաղթում եմ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում։  
  • 10
    10, 2013
    Նախագահը ցավակցական հեռագիր է հղել ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի ընտանիքին, մտերիմներին և ԵԺԿ համայնքի բոլոր անդամներին՝ Վիլֆրիդ Մարտենսի մահվան կապակցությամբ: Սերժ Սարգսյանը զորակցություն է հայտնել պարոն Մարտենսի ընտանիքին և մտերիմներին, իսկ ԵԺԿ համայնքի անդամներին մաղթել տոկունություն և ոգու արիություն: «Վիլֆրիդ Մարտենսն անուրանալի ավանդ ունի Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության հիմնադրման,...
  • 04
    10, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լև Փիրուզյանի մահվան կապակցությամբ   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Փիրուզյանների ընտանիքին՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, բժշկական բիոֆիզիկայի ոլորտում ռուսաստանյան ականավոր գիտնական Լև Արամի Փիրուզյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել հիանալի մարդու և մեծ գիտնականի ընտանիքին ու մտերիմներին:  
  • 27
    09, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ: Անվանի մտավորականի հարազատներին, գործընկերներին և արվեստի երկրպագուներին ուղղված Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում ասված է. «Մեծ է բոլորիս վիշտը: Մենք կորցրինք մեծ դերասանի, մեծ մտավորականի և մեծ հայի: Սոս Սարգսյանի ներկայությունը մեր արվեստում և հասարակական կյանքում նշանակալի էր: Նա իր վարքով ու կեցվածքով մեզ բոլորիս դարձնում էր ավելի բարի,...
1
...
63
64
65
66
67
68
69
70
71
72
73
...
90
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: