Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Ցավակցական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
28
03, 2012
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի կոմպոզիտոր, պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Հարությունյանի մահվան կապակցությամբ: Վաստակաշատ արվեստագետի ընտանիքին, հարազատներին և նրա արվեստի երկրպագուներին ուղղված Նախագահի ցավակցական հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի մահվան մասին: Ալեքսանդր Հարությունյանը պատկանում է այն սերնդին, որը նոր դարաշրջան բացեց հայ երաժշտության պատմության մեջ, և ինքն էլ այդ սերնդի ամենաինքնատիպ...
26
03, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Զինաիդա Սիմոնյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի մարզիկ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Զինաիդա Սիմոնյանի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին՝ Զինաիդա Սիմոնյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:
21
03, 2012
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղպտի Ուղղափառ եկեղեցու հովվապետ, Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի Աթոռի Պատրիարք Շենուդա Գ-ի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Զինված ուժերի բարձրագույն խորհրդի նախագահ մարշալ Մուհամմադ Հուսեյն Տանտաուիին՝ Ղպտի Ուղղափառ եկեղեցու հովվապետ, Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի Աթոռի Պատրիարք Շենուդա Գ-ի մահվան կապակցությամբ:
21
03, 2012
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել իտալացի աշխարհահռչակ արվեստագետ Տոնինո Գուերայի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել իտալացի աշխարհահռչակ արվեստագետ Տոնինո Գուերայի մահվան կապակցությամբ: Տոնինո Գուերայի ընտանիքին ուղղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ցավով ընդունեցի Տոնինո Գուերայի մահվան լուրը: Մենք կորցրեցինք համաշխարհային կինոյի հսկայական կաղնու զորեղ ճյուղերից մեկը: Կորցրեցինք մի արվեստագետի, որի ստեղծագործությունները ուրախություն, բերկրանք ու բարություն էին պարգևում ոչ միայն հայրենի Իտալիային, այլև ողջ աշխարհին: Հանճարեղ ու...
14
03, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բելգիացիների Թագավոր Ալբերտ Երկրորդին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բելգիացիների Թագավոր Ալբերտ Երկրորդին` ս.թ. մարտի 13-ին Շվեյցարիայի Սիեռ քաղաքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ, որին զոհ դարձան երկու տասնյակից ավելի երեխաներ և նրանց ուղեկցող անձինք. «Խորապես ցնցված այս ողբերգությունից` անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Բելգիայի բարեկամ ժողովրդին և զորակցություն` այս անդառնալի կորուստը սգացող բոլոր վշտահար սրտերին»,-ասված է Նախագահի հեռագրում:
23
02, 2012
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բուենոս Այրեսում տեղի ունեցած երկաթուղային վթարի կապակցությամբ
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ տիկին Քրիստինա Ֆերնանդես Դե Կիրչներին՝ Բուենոս Այրեսում տեղի ունեցած երկաթուղային վթարի կապակցությամբ, որը բազում զոհերի պատճառ է դարձել: «Արգենտինայի համար այս ծանր պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին և ի դեմս Ձեզ` Արգենտինայի բարեկամ ժողովրդին: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է Հանրապետության ղեկավարի ցավակցական հեռագրում:
1
...
75
76
77
78
79
80
81
82
83
84
85
...
90