Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
16
09, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Արաբկիր» մանկական բժշկական հաստատություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի «Արաբկիր» մանկական բժշկական հաստատություն, որտեղ Հանրապետության ղեկավարին ներկայացվել են «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի 2007-2011թթ. զարգացման ծրագրի արդյունքները՝ ուղղված մանկաբուժական ծառայության բարելավմանն ու պոլիկլինիկական մասի ստեղծմանը: Բժշկական համալիրում Նախագահը ծանոթացել է վերանորոգված և ժամանակակից սարքավորումներով վերազինված հիվանդանոցային պոլիկլինիկայի ու մանկաբուժական բաժանմունքները...
16
09, 2011
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորային նոր համալիրի բացման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ուղևորային նոր համալիրի բացման արարողությանը: Նոր համալիրն ունի տարեկան 3.5 մլն. ուղևոր սպասարկելու հնարավորություն՝ առանձնացնելով մեկնող և ժամանող ուղևորների հոսքերը: Համալիրում ուղևորահոսքերի սպասարկումը կսկսվի ս.թ. հոկտեմբերից: Օդանավակայանի ենթակառուցվածքի և շինությունների արդիականացման, միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ ծառայությունների մատուցման ուղղությամբ աշխատանքներն իրականացրել է...
16
09, 2011
Սերժ Սարգսյանը ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հրավիրել է ընդունելություն
Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հրավիրել է ընդունելություն, որին մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու սպասավորներ, մտավորականներ, սպորտի բնագավառի ներկայացուցիչներ: Նախագահի հրամանագրերով ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ Հայ առաքելական եկեղեցու մի խումբ բարձրաստիճան հոգևոր այրեր, ինչպես նաև գիտության, կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում ակնառու նվաճումների...
16
09, 2011
Օպերայում ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ պետական բարձր պարգևները Նախագահ Սերժ Սարգսյանից ստացած անձինք
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ պետական բարձր պարգևների արժանացած մի խումբ անձինք այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հրավիրված տոնական ընդունելության ժամանակ Հանրապետության ղեկավարի կողմից ստացել են իրենց պարգևները. *** Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն երկարամյա ծառայության, հոգևոր արժեքների պահպանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների...
15
09, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նորակառույց հեծանվահրապարակի բացման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում ներկա է գտնվել ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված հեծանվահրապարակի բացման արարողությանը: Նոր հեծանվահրապարակի կառուցումն սկսվել է 2010թ. հունիսից: Բացման արարողությանը հաջորդած շրջայցի ժամանակ ներկայացվել է, որ Հայաստանի Հանրապետությունում հեծանվասպորտի զարգացման նպատակով իտալական «Ռենկո» ընկերության կողմից կառուցված 250մ երկարությամբ վազքուղով հեծանվահրապարակն իր ճարտարապետական լուծումներով համապատասխանում...
15
09, 2011
Սերժ Սարգսյանն ընդունել է Բունդեսթագի «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի պատվիրակությանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Հանրապետության ղեկավարը նշել է, որ մեծապես կարևորում է խմբի այսպիսի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան՝ որպես երկու երկրների միջև փոխճանաչողության բարձրացմանն ու փոխվստահության խորացմանն ուղղված քայլ: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ...
1
...
1077
1078
1079
1080
1081
1082
1083
1084
1085
1086
1087
...
1326