Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
07
09, 2011
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Համահայկական բանկի բացման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Համահայկական բանկի բացման արարողությանը, ծանոթացել բանկի աշխատանքային պայմաններին: Համահայկական բանկի խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցը բանկի բացման կապակցությամբ իր խոսքում նշել է, որ Համահայկական բանկը զարգացման բանկ է և հիմնադրվել է որպես բաց բաժնետիրական ընկերություն: Այն նպատակ ունի միջազգային ֆինանսական կազմակերպություններից և զարգացմանն ուղղորդված այլ մասնավոր աղբյուրներից հավաքագրել երկարաժամկետ ֆինանսական...
07
09, 2011
Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Նախագահը շնորհավորել է Ֆիլիպ Լեֆորին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա հարուստ դիվանագիտական փորձն ու մեր տարածաշրջանի մասին տեղեկացվածությունը օգտակար կլինեն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանը կարևորել է Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության զարգացումը, մեր երկրում իրականացվող...
06
09, 2011
Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Մոնսինյոր Կլաուդիո Գուջերոտտիի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Մոնսինյոր Կլաուդիո Գուջերոտտիի հետ: Նախագահը շնորհակալություն է հայտնել Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին` անցած ավելի քան ութ տարիներին սերտ և արդյունավետ համագործակցության համար և բարձր գնահատել Մոնսինյոր Կլաուդիո Գուջերոտտիի անձնական ներդրումը Հայաստան-Վատիկան հարաբերությունների ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դիվանագետին նաև...
05
09, 2011
Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), ներկա գտնվել՝ Հայաստանում արտակարգ իրավիճակների համակարգի կազմավորման 20-ամյա հոբելյանին և արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին և շնորհավորել համակարգի բոլոր աշխատողներին՝ մասնագիտական տոնի առթիվ: ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը տոնի առթիվ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած...
03
09, 2011
Դուշանբեում Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ ձևավորման 20-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դուշանբեում հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Հայաստանի և Տաջիկստանի նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջև հարաբերություններն ու տարբեր ոլորտներում փոխգործակցությունը: Հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՊՀ-ի շրջանակներում Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Տաջիկստանի նախագահի հետ հանդիպումից հետո, Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ...
03
09, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Վիկ Դարչինյանի և Էվանս Մբամբայի մենամարտին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել թեթևագույն քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի և WBC փոքր գոտու տիրակալ հարավաֆրիկացի բռնցքամարտիկ Էվանս Մբամբայի մենամարտին: Բռնցքամարտիկները խաղարկել են թեթևագույն քաշային կարգում IBO վարկածով չեմպիոնական գոտին: Մենամարտն ավարտվել է Վիկ Դարչինյանի հաղթանակով, որն անվանի բռնցքամարտիկը նվիրել է ՀՀ անկախության 20-ամյակին: Չեմպիոնական գոտին Վիկ Դարչինյանը նվիրել է Նախագահ Սերժ...
1
...
1080
1081
1082
1083
1084
1085
1086
1087
1088
1089
1090
...
1326