• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 11
    06, 2011
    Ռուսաստանի օրվա կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն Ռուսաստանի օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն: Շնորհավորելով դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին և դեսպանատան աշխատակիցներին տոնի առթիվ՝ Հանրապետության ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի ռազմավարական գործընկերությունը օրեցօր ընդլայնում է համագործակցության ոլորտները և համատեղ ջանքերի շնորհիվ կշարունակի ամրապնդվել՝ ի նպաստ հայ և ռուս ժողովուրդների:
  • 10
    06, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Միրոսլավ Լայչակին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան Հարևանության և Արևմտյան Բալկանների հարցերով կառավարիչ տնօրեն Միրոսլավ Լայչակին: Նախագահը շնորհավորել է Միրոսլավ Լայչակին` կառավարիչ տնօրենի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ Լիսաբոնյան համաձայնագրով ստեղծված Եվրամիության արտաքին գործերի ծառայությունը, որպես համաշխարհային դերակատար, նոր շունչ կհաղորդի Եվրամիության միասնական արտաքին քաղաքականությանը: «Եվրամիության հետ...
  • 10
    06, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով խորհրդարանականներին՝ Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվացող համագործակցությունն ու արդյունավետ փոխգործակցությունը: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, խորհրդարանների համագործակցության ամրապնդումը կխթանի երկու երկրների քաղաքական, սոցիալական, տնտեսական զարգացումը: Հանրապետության ղեկավարին ներկայացվել...
  • 09
    06, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր, ինչպես նաև՝ հունիսի վերջին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանն ընդառաջ նախապատրաստական...
  • 08
    06, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Չարլզ Լոնսդեյլին և դեսպանատան աշխատակիցներին՝ նշելով որ Հայաստանը չափազանց կարևորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները: Նախագահ Սարգսյանն ընդգծել է աշխարհում Միացյալ...
  • 08
    06, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արա Շիրազին` ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Շիրազի հետ: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է արվեստագետին` ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:
1
...
1105
1106
1107
1108
1109
1110
1111
1112
1113
1114
1115
...
1336
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: