• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 11
    02, 2011
    Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Երևան ժամանած Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ: Ուկրաինայի արտգործնախարարը Նախագահ Սարգսյանին ներկայացրել է այցի շրջանակներում հայ գործընկերոջ հետ ունեցած հանդիպման և տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ուղղված բանակցությունների արդյունքները` դրանք համարելով բազմաբնույթ և արդյունավետ: «Մենք հուսով ենք, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև երկխոսությունը կզարգանա...
  • 09
    02, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր:
  • 09
    02, 2011
    Նախագահը շնորհավորել է վաստակաշատ գիտնական Յուրի Սարգսյանին` ծննդյան 70-ամյակի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, միջազգային ինժեներական ակադեմիայի անդամ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի նախկին ռեկտոր, պատվավոր պրոֆեսոր, կրթության և գիտության բնագավառում ակնառու գործունեության համար պետական բարձր պարգևների` «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» շքանշանի և «Անանիա Շիրակացու» մեդալի արժանացած Յուրի Սարգսյանի հետ: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է վաստակաշատ գիտնականին` ծննդյան 70-ամյակի առթիվ, մաղթել առողջություն և հաջողություններ:
  • 08
    02, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպանը Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոուանը (նստավայրը` Սոֆիա): Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և նրա հետ քննարկել տարբեր մակարդակներում հայ-իռլանդական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Հանրապետության ղեկավարը կարևորել է երկու երկրների միջև իրավա-պայմանագրային դաշտի ձևավորումը, ինչը թույլ կտա մի շարք ոլորտներում ակտիվացնել համագործակցությունը: Նկատի առնելով, որ Հայաստանի և...
  • 08
    02, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ Այսօր երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր:
  • 07
    02, 2011
    Նախագահ Սարգսյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրական դատարանի 15-ամյակի առիթով կազմակերպված պաշտոնական ընդունելությանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 15-ամյակի առիթով կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:
1
...
1123
1124
1125
1126
1127
1128
1129
1130
1131
1132
1133
...
1326
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: