• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 11
    12, 2010
    Նախագահ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել և հավանության է արժանացել «ՀՀ սպառազինության և ռազմական տեխնիկայի 2011-2015թթ. զարգացման պետական ծրագիրը»: Այն հանդիսանում է ՀՀ զինված ուժերում իրականացվող միջնաժամկետ պլանավորման աշխատանքների արգասիքներից մեկը և մշակվել է 2008թ. մեկնարկած ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման նախորդ փուլերի արդյունքների հիման վրա: Ծրագիրն ուղղված է ՀՀ անվտանգության ռազմական...
  • 10
    12, 2010
    Նախագահ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Քննարկվել են օրակարգում ներառված երեք տասնյակից ավելի հարցեր, որոնք վերաբերվել են ճգնաժամային արձագանքման համակարգի արդյունավետության բարձրացմանը, հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կարգավիճակին, ռազմական և ռազմատնտեսական համագործակցությանը, տեղեկատվական անվտանգությանը և մի շարք այլ...
  • 10
    12, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանից հետո, մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստին, որտեղ քննարկվել են տնտեսական և հումանիտար ոլորտներում ինտեգրացիոն գործընթացների ակտիվացմանը, անվտանգության մակարդակի առավել բարձրացմանը, մի շարք ուղղություններով համագործակցությանն ու համատեղ միջոցառումների իրականացմանը վերաբերող շուրջ երկու տասնյակ հարցեր: ԱՊՀ-ում նախագահությունը 2011թ. ստանձնել է Տաջիկստանը: Որոշվել է հաջորդ գագաթնաժողովն...
  • 09
    12, 2010
    Նախագահ Սարգսյանի հրամանագրով Վահրամ Ներսիսյանցն ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Վահրամ Ներսիսյանցն ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
  • 09
    12, 2010
    Մոսկվայում Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵվրԱզԷՍ միջպետական խորհրդի նիստին Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի 29-րդ նիստին: Նիստին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական ընկերակցությունում դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների ղեկավարները: Հայաստանն այդ կազմակերպությունում 2003 թվականից ունի դիտորդի կարգավիճակ: ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը...
  • 08
    12, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի ՌԴ մայրաքաղաք Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստերին:
1
...
1134
1135
1136
1137
1138
1139
1140
1141
1142
1143
1144
...
1326
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: