• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 18
    01, 2010
    ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, կարճատեւ աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: ՀՀ Նախագահն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկերոջ հետ: ՌԴ Նախագահի մերձմոսկովյան կեցավայրում կայացած հանդիպման սկզբում ողջունելով Սերժ Սարգսյանին` ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նշել է, որ երկու պետությունների ղեկավարների հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Ռուսաստանի Նախագահն ասել է, որ 2008 թվականին հանդիպել են...
  • 16
    01, 2010
    Նախագահ Սարգսյանն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ:
  • 14
    01, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը մեր երկիր` Հանրապետության Նախագահն ասել է. "Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ 2009թվականին մեր ռազմավարական գործընկերությունը համալրվել է որակական նոր տարրերով, պահպանվել է քաղաքական ինտենսիվ երկխոսության բարձր մակարդակը, ամրապնդվել են տնտեսական, մշակութային, հումանիտար կապերը": Նշելով, որ Հայաստանը հետագայում եւս ջանքեր կգործադրի երկկողմ...
  • 12
    01, 2010
    Ականավոր երաժիշտ Գեորգի Գարանյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սարգսյանը ցավակցել է Գարանյանների ընտանիքին Ականավոր երաժիշտ Գեորգի Գարանյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը ցավակցական հեռագիր են հղել Գարանյանների ընտանիքին: Հեռագրում ասված է. “Խորապես վշտացած ենք Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երաժշիտ, ջազմեն, կոմպոզիտոր եւ դիրիժոր Գեորգի Արամի Գարանյանի անժամանակ մահվան լուրով: Կյանքից հեռացավ ականավոր սաքսոֆոնահարն ու իմպրովիզատորը, ում ստեղծագործությունն իր արժանի տեղն է զբաղեցնում համաշխարհային էստրադային-ջազային արվեստի գանձարանում: Մեր մեծ...
  • 12
    01, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է մտավորականների հետ Նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ, այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդիպել է ավելի քան 250 արվեստագետների հետ: Նրանք այստեղ էին հավաքվել ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` հին տոմարով Նոր տարին դիմավորելու նպատակով: Կամերային երաժշտության տան` պետական բյուջեի միջոցներով ամբողջությամբ վերանորոգված համերգային դահլիճում ՀՀ Նախագահն ու մտավորականները ունկնդրել են նորաստեղծ մանկական կամերային նվագախմբի համերգը: Այս բացառիկ ստեղծագործական խումբը...
  • 08
    01, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հրավիրել է խորհրդակցություն Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն` նվիրված մեր երկրում իրականացվող տարածքային կառավարման քաղաքականությանը, մայրաքաղաքի եւ հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման 2009թ. արձանագրված արդյուքների ամփոփմանը, ինչպես նաեւ 2010թ-ին ծրագրավորված անելիքներին: Ծաղկաձորում անցկացված խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Երեւանի քաղաքապետը եւ մարզպետները: Նշելով որ 2010թ-ը մեր երկրի համար լինելու է կարեւոր...
1
...
1200
1201
1202
1203
1204
1205
1206
1207
1208
1209
1210
...
1329
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: