Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
13
11, 2009
Նախագահ Սարգսյանն այցելել է «Արմպրոդէքսպո 2009» իններորդ միջազգային ցուցահանդես
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Արմպրոդէքսպո 2009» իններորդ միջազգային ցուցահանդեսի փակմանը: Երկրի ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել սննդի արդյունաբերությամբ զբաղվող տեղական և օտարերկրյա շուրջ 65 ձեռնարկությունների ներկայացրած ապրանքատեսականու հետ, համտեսել դրանք: Ցուցահանդեսի մասնակիցների հետ անմիջական զրույցների ընթացքում Նախագահ Սարգսյանը ներկայացրել է իր տպավորությունները, լսել ձեռնարկատերերի խնդիրներն ու առաջարկությունները:
13
11, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի նամակը Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Ուիլյամ Շաբասին
Հարգելի պարոն Շաբաս, Շնորհակալ եմ Ձեր նամակի և դրանում արծարծած մտավախությունների համար: Հայաստանում քաջատեղյակ են Ձեր ասոցիացիայի կողմից տարիներ շարունակ ցեղասպանության հանցագործության, այդ թվում` Հայոց ցեղասպանության անկողմնակալ, գիտական ուսումնասիրություններին և մեծապես կարևորում են դրանք: Անգնահատելի է Ձեր ներդրումը խնդրի միջազգային ճանաչման և միջազգային հանրության իրազեկման գործում: Հայաստանն այսօր ընտրել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների, բնականոն հարաբերություններ...
12
11, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Կոնսուելո Վիդալին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում։ Հանրապետության Նախագահը երախտագիտություն է հայտնել տիկին Վիդալին` պաշտոնավարման չորս տարիների ընթացքում կատարած աշխատանքի եւ Հայաստանի զարգացման ծրագրերին օժանդակելու համար: Մեծ նշանակություն տալով ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կողմից իրականացվող ծրագրերին` Նախագահ Սարգսյանն...
12
11, 2009
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել "Ամերիա" բանկի գլխամասային մասնաշենքի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել "Ամերիա" բանկի Երեւանում գտնվող գլխամասային մասնաշենքի բացման արարողությանը: Նախագահը շրջել է նորակառույց մասնաշենքում, ծանոթացել նորագույն տեխնոլոգիական միջոցներով բանկային բարձրակարգ ծառայությունների մատուցման գործընթացին: "Ամերիա"-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը երկրի ղեկավարին համառոտ ներկայացրել է բանկի զարգացման ծրագրերը: Նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել բանկի ղեկավարությանն ու աշխատակազմին նախանշված...
11
11, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Կալինինգրադ
Կալինինգրադի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը նահանգապետ Գեորգի Բոոսի ուղեկցությամբ այցելել է Կալինինգրադի նորակառույց "Յանտարնի" մարզամշակութային համալիր, որը կառուցել են հայ շինարարները: Շրջելով համալիրում` Նախագահն ասել է, որ դարերի ընթացքում հայ շինարարներն ու ճարտարապետներն իրենց վարպետությամբ, տաղանդով Հայաստանի ու աշխարհի տարբեր երկրների եւ ժողովուրդների սեփականությունն են դարձրել հազարավոր նման գեղեցիկ կառույցներ եւ հրաշակերտ շինություններ ու այսօր էլ...
10
11, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Հունգարիա
Շարունակվում է Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Հունգարիայի Հանրապետություն: Բարձր մակարդակով բանակցությունների ավարտից հետո, նոյեմբերի 9-ի երեկոյան, ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի` Հունգարիայի Նախագահի նստավայրում տրվել է պետական ճաշ: Բուդապեշտում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Հունգարիայի խորհրդարանի նախագահ Բելա Կատոնայի և վարչապետ Գորդոն Բայնայի հետ: Հունգարիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանը Հայաստան-Հունգարիա միջպետական հարաբերություններն առաջ...
1
...
1208
1209
1210
1211
1212
1213
1214
1215
1216
1217
1218
...
1326