Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
28
10, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Հանրապետության Նախագահը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես` անդրադարձել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Պիտեր Սեմնեբին ասել է, որ Եվրամիությունը ողջունում է արձանագրված առաջընթացը եւ պատրաստ է աջակցել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել...
27
10, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ քաղաքական վերնախավի ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին: Եռաբլուր այցից հետո Նախագահը ՀՀ Ազգային Ժողովի պուրակում ներկա է գտնվել հոկտեմբերի 27-ին զոհված պետական ու քաղաքական գործիչների հիշատակին նվիրված հուշակոթողի բացմանը:
25
10, 2009
"Հեռուստամարաթոն 2009" ազգային տուրքի շրջանակում Մոսկվայում տեղի է ունեցել բարեգործական դրամահավաք-ճաշկերույթ
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ, "Հայաստան" համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ամենամյա "Հեռուստամարաթոն 2009" ազգային տուրքի շրջանակում Մոսկվայի "Արարատ Պարկ Հայաթ" հյուրանոցում տեղի է ունեցել բարեգործական դրամահավաք-ճաշկերույթ, որին մասնակացել են ռուսաստանաբնակ շուրջ 80 հայազգի գործարարներ: Դրամահավաք-ճաշկերույթին մասնակցել են նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո...
24
10, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ. "Հարգելի պարոն Սարգսյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Ձեր ստեղծագործական հարուստ ուղու մասին, համոզված եմ, դեռ ուսումնասիրություններ են գրվելու` իմաստավորելու եւ գնահատելու այն մեծ դերը, որ Դուք ունեցել եք հայ թատրոնի եւ կինոյի պատմության մեջ: Ձեր ստեղծած կերպարներով Հայաստանում եւ Սփյուռքում մի քանի սերունդ է ոգեշնչվել,...
24
10, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
ՀՀ Նախագահ, "Հայաստան" համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Նախագահի հետ մեկնել են նաեւ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահության անդամներ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Մոսկվայում "Հեռուստամարաթոն 2009"-ի շրջանակում կկայանա ՀՀ Նախագահի կողմից հրավիրված բարեգործական դրամահավաք-ճաշկերույթ:
23
10, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարին
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրային: Քննարկվել են ՀՄԿ-ի հետ Հայաստանի համագործակցությանը, մաքսային բարեփոխումներին առնչվող հարցեր: Նախագահ Սարգսյանը նշել է, որ այս այցը կարեւոր խթան կլինի Հայաստանի` այլ երկրների մաքսային ծառայությունների հետ համագործակցությունն ընդլայնելու եւ մաքսային ոլորտում բարեփոխումներն առաջ մղելու գործում: Սերժ Սարգսյանը Հայաստանի մաքսային համակարգի զարգացման եւ...
1
...
1213
1214
1215
1216
1217
1218
1219
1220
1221
1222
1223
...
1326