Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
16
10, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կժամանի ՌԴ նախագահը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 20-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
16
10, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գանայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գանայի նորանշանակ դեսպան Էդվարդ Ափաու Սենթեյը (նստավայրը` Մոսկվա): Շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ եւ այդ համատեքստում կարեւորում է նաեւ Գանայի հետ փոխշահավետ գործակցության հաստատումը: Սերժ Սարգսյանն առաջնային է համարել երկու երկրներն ու ժողովուրդներին միմյանց ճանաչելի դարձնելու խնդիրը,...
16
10, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Աբովյան քաղաքի հիմնադրման 45-ամյակի միջոցառմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Աբովյան քաղաք եւ մասնակցել քաղաքի հիմնադրման 45-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Քաղաքի զարգացմանն օժանդակելու համար Հանրապետության նախագահը պարգեւատրվել է Աբովյանի հիմնադրման 45-ամյակի ոսկե մեդալով: ՀՀ նախագահ, Շախմատի ֆեդերացիային նախագահ Սերժ Սարգսյանը եղել է նաեւ քաղաքի շախմատի դպրոցում, դիտել նորակառույց մրցաշարերի դահլիճը եւ համակարգչային դասասենյակը:
15
10, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն: Շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, Հանրապետության նախագահը գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, միջազգային կառույցներում արդյունավետ աշխատանքը եւ տնտեսական փոխգործակցության դրական դինամիկան: Ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանը եւ Բելառուսը իրենց հարաբերությունները կառուցելիս հաշվի են առնում նաեւ...
15
10, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ընթացքում գործունեության առաջնային ուղղությունները, նախատեսվող տարաբնույթ միջոցառումներն ու դրանց հետ կապված անելիքները: Անդրադարձ է եղել նաեւ Կազմակերպության կանոնադրական մարմինների աշխատանքին: Նախագահ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է ՀԱՊԿ-ի հետագա զարգացման եւ գործունեության ակտիվացման...
12
10, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ջիվան Գասպարյանին
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 12-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դուդուկահար եւ կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի հետ: Նախագահը շնորհավորել է հայ երաժշտության կենդանի լեգենդին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ջիվան Գասպարյանի ներդրումը հայ երաժշտարվեստի զարգացման եւ տարածման գործում` մաղթելով նրան առողջություն, ստեղծագործական նոր հաջողություններ եւ ամենայն բարիք
1
...
1246
1247
1248
1249
1250
1251
1252
1253
1254
1255
1256
...
1278