• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 05
    07, 2009
    ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա առթիվ: Մայր օրենքն այն հիմնական ուղենիշն է, որով մենք առաջնորդվում ենք մեր պետության կայացման, հասարակական հարաբերությունների կարգավորման և ժողովրդավարության ամրապնդման գործում: Իմ համոզմամբ` Սահմանադրության ուժը հիմնվում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կամքի վրա, այն մարդկանց կամքի վրա, ովքեր պատրաստ են պաշտպանելու Հայոց պետականության զարգացման հիմքում դրված արժեքներն ու կենսաձևը: Սահմանադրությամբ...
  • 04
    07, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ս. Աննա եկեղեցու հողօրհնեքի արարողությանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երեւանի Ս. Կաթողիկե եկեղեցուն հարակից Ս. Աննա եկեղեցու եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի երեւանյան նստավայրի հողօրհնեքի արարողությանը:
  • 03
    07, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի արտաքին գործերի նախարար Դորա Բակոյանիսին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Հունաստանի արտաքին գործերի նախարար Դորա Բակոյանիսին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Ողջունելով բարձրաստիճան հյուրին, Նախագահ Սարգսյանն ասել է, որ նրա այցը լավ առիթ է` տեղում ծանոթանալու տարածաշրջանային խնդիրներին, քննարկելու Հայաստան-ԵԱՀԿ օրակարգային հարցերը, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ: “Մենք մեծապես...
  • 03
    07, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է հայ եւ ադրբեջանցի մի խումբ պատգամավորների եւ մտավորականների Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայ եւ ադրբեջանցի մի խումբ պատգամավորների եւ մտավորականների, ովքեր ՌԴ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի, ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների միջոցով ստանալով երկու երկրների Նախագահների աջակցությունը` նախաձեռնել են մեկօրյա համատեղ այց Ստեփանակերտ-Երեւան-Բաքու երթուղով: Ողջունելով հյուրերին, Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրանց Հայաստանի Հանրապետություն է բերել խաղաղություն ձեռք բերելու իրական ցանկությունը, եկող սերունդների նկատմամբ...
  • 03
    07, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինի հետ Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի հետ: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` հայ-գերմանական համագործակցության զարգացմանն ուղղված նրա ակտիվ գործունեության համար եւ նշել, որ վերջին տարիներին էականորեն աշխուժացել է երկկողմ քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել են ոչ միայն ֆինանսատնտեսական, այլեւ կրթամշակութային ծրագրերը: Սերժ Սարգսյանը...
  • 02
    07, 2009
    Նախագահ Սարգսյանը հանդիպել է "Կենգուրու" մրցույթի հաղթողների եւ մեդալակիր շրջանավարտների հետ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է մաթեմատիկայի "Կենգուրու" մրցույթի հաղթող եւ մարզերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտների եւ այս տարվա մեդալակիր դպրոցական շրջանավարտների հետ: Հանրապետության Նախագահն իր բացման խոսքում ասել է. “Սիրելի երեխաներ, երիտասարդներ, ես ուրախությամբ եւ հաճույքով ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում: Քիչ առաջ դուք հնարավարություն ունեցաք շրջելու պաշտոնական հանդիպումների եւ արարողակարգերի համար...
1
...
1253
1254
1255
1256
1257
1258
1259
1260
1261
1262
1263
...
1342
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: